Image result for trump hillary#USVote
Մի բան հստակ է ինձ համար. ԱՄՆ-ն և ամերիկյան ժողովուրդը տրոհվեցին։ Երևի երբեք ամերիկացիները այսպես բաժանված չեն եղել։ Թրամփը շարունակելու է անընդունելի լինել տասնյակ միլիոնավոր քաղաքացիների համար։ Սպիտակ և հարուստ ազգաբնակչությունը հաղթեց։ Կարծում եմ՝ Թրամփի օրոք կլինեն միջռասայական բազում բախումներ։ Չեմ բացառում անգամ հետագայում նրան իմպիչմենտ հայտարարելու գործընթացի հավանականությունը։ Եթե փոխնախագահը ուժեղ ու խարիզմատիկ անհատականություն նշանակվի Թրամփի կողմից, ապա կարող է հենց փոխնախագահը հետագայում դառնալ ԱՄՆ նախագահ։ Բայց արձանագրում եմ այն փաստը, որ ԱՄՆ ժողովուրդը պատրաստ չէ դեռ կին նախագահ ունենալ, պատրաստ չէ ռասայական հանդուրժողականության, պատրաստ չէ ներգաղթյալների հետ հավասարը հավասարին ապրել այս երկրում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել