Image result for mosulԻնձ համար կանխատեսելի էր, որ Մոսուլի գրոհը ձախողվելու է, իսկ այն, որ Քիրքուքը կենթարկվի գրոհի, չէի կարող գուշակել: Այն, որ այդ գրոհով ուժերը միատարր և միակամ չէին` իրաքյան բանակ, փեշմերգա և այլ ուժեր, գիտեն բոլորը: Բայց մի՞թե մարդիկ կարծում են, որ Թուրքիան իսկապես դարձել է իր ծնած, սնած ԻՊ-ի թշնամին կամ պետք է համագործակցի քրդական ուժերի հետ: Վստահ եմ, որ հենց թուրքական հետախուզության օգնությամբ են իսլամիստները հասնում հաջողությունների և հենց նրանցից են տվյալներ ստացել, որ փեշմերգայի հիմնական ուժերը Քիրքուքից տեղափոխվել են Մոսուլի ուղղությամբ:
Հ. Գ. Այլ թեմա է, թե ում թեթև ձեռքով շիայական կամավորական ջոկատները, որ ԻՊ-ի դեմ կռվող ամենահաջողակ ուժերն են Իրաքում, խաղից դուրս մնացին Մոսուլի գրոհից առաջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել