Արխիվային լուսանկարում՝ Երևանի թիվ 1 Ստեփան Շահումյանի անվան դպրոցի շենքն է 1928 թվականին: Շենքը ներկայումս էլ կանգուն է և տեղակայված է Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկին, իսկ այս պատկերում դեռևս երկհարկանի է: Այն կառուցվել էր 1927-28 թթ., և նկարում երևում է, որ պողոտայի կողմից ընթանում են տարածքի մաքրման աշխատանքներ: Շենքի ճարտարապետն էր Նիկողայոս Բունիաթյանը, որը եղել է Երևանի առաջին գլխավոր ճարտարապետը: Հետագա տարիներին Շահումյանի անվան դպրոցի շենքը վերակառուցվեց և ավելացվեց լրացուցիչ երրորդ հարկը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1118635548250976&set=a.500519483395922.1073741831.100003136245699&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել