Իրանական «Ֆարաբի» կինոհիմնարկի և Հայաստանի ազգային կինոկենտրոնի համագործակցությամբ պատրաստվող «Քարվաճառ» ֆիլմը ադրբեջանական լրատվամիջոցները որակել են որպես «Ադրբեջանի դեմ հայ-իրանական նոր դիվերսիա»:
Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկն էլ, մանրամասն անդրադառնալով ֆիլմի ուղղությամբ կատարված աշխատանքներին և դրանում Իրանը մասնակցությանը, նույնիսկ շեշտել է, որ ֆիլմը Ադրբեջանի դեմ ուղղված հայ-իրանական համատեղ ծրագրի շրջանակներում է ստեղծվել, իսկ այն բանում, որ Իրանը Հայաստանի հետ համագործակցել է նմանատիպ ֆիլմի ստեղծման համար, զարմանալի ոչինչ չկա, քանի որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցի` նույն ղարաբաղյան պատերազմի ժամանակ Իրանը տարատեսակ օժանդակություն ու օգնություն է ցուցաբերել Հայաստանին` Ադրբեջանի դեմ պատերազմելու համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artyom.tonoyan1/posts/10207890875970567
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել