Վիտամիններով, հանքային աղերով և միկրոտարրերով յուրահատուկ կառուցվածքի շնորհիվ սպանախը նպաստում է աշխատունակության բարձրացմանը: Բույսի տերևներում հայտնաբերվել են մեծ քանակությամբ սպիտակուցներ և յոդ, որն անփոխարինելի է մարդու ներքին օրգանների նորմալ գործունեության համար:
Սպանախը նաև հարուստ է կալցիումով, մանգանով, սելենով, ֆոսֆորով, մագնեզիումով, պղնձով, ցինկով, բետա-կարոտինով, օսլայով և տարբեր շաքարներով:
Սպանախի տերևների պարբերական օգտագործումը կանխում է հիպերտոնիայի առաջացումը: Այն շատ լավ ամրացնում է անոթները, արագ վերացնում է բորբոքումները և այտուցները: Սպանախը ցուցված է վահանաձև գեղձի և կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքի վերականգնման համար: Այն կարող է օրգանիզմը մաքրել շլակներից և տոքսիններից, լրացնել անհրաժեշտ հանքանյութերի և վիտամինների պակասը, կարգավորել մարսողությունը, ամրացնել իմունային համակարգը:
Սպանախը նպաստում է ավիտամինոզի կանխմանը, նյութափոխանակության վերականգնմանը: Այն հրաշալիորեն երիտասարդացնում է օրգանիզմը՝ զգալիորեն դանդաղեցնելով բջիջների ծերացումը: Սպանախը նաև վերացնում է լնդերի և նշագեղձերի բորբոքումը, խորհուրդ է տրվում հազի բուժման համար: Այն ցուցված է գերհոգնածության և անքնության դեմ պայքարի դեպքում, դրական է ազդում տեսողության սրության վրա, կանխում է աչքերի լուրջ պաթոլոգիաների զարգացումը, վերացնում է բրոնխիալ ասթմայի ուժեղ նոպաները:
Սպանախն օգտագործվում է սրտի պաթոլոգիաների, ուռուցքների, հոգեկան խնդիրների կանխման և արդյունավետ բուժման համար:
Սպանախը դրականորեն է ազդում և´ կանանց, և´ տղամարդկանց սեռական ակտիվության վրա, այն դիետիկ մթերք է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vrezh.osipyan/posts/1008374615951324
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել