Մի կողմ դնենք նրա մութ անցյալը և տարատեսակ հերոսությունները, որոնք բազմիցս քննարկվել են նախկինում։ Մամուլում հայտնվել են տեղեկություններ, որ ՊԵԿ-ը կոպիտ խախտումներ է հայտնաբերել «Կորսան-Կորվիում կոնստրուկցիոն» իսպանական ընկերության հայաստանյան մասնաճյուղում, որոնց համար 2,6 միլիարդ դրամանոց ակտ է կազմվել և լրացուցիչ գանձում է սահմանվել շուրջ 1 միլիարդ դրամ։ Այս ընկերությունը զբաղվում է Հյուսիս-Հարավի շինարարությամբ, որի ընթացքը առանց այն էլ մեծ հարցեր է առաջացնում, եթե հաշվի առնենք, որ արդեն շուրջ 600 միլիոն դոլար է ծախսվել, իսկ կառուցվել է ճանապարհի միայն չնչին մասը։
Հիշեցնեմ նաև, որ Չոռնին նախարար է նշանակվել 2012 թվականին, ու մի տեսակ լուրջ էլ չի քննարկվել, թե նախկինների մեղավորությունը որքան է, որովհետև 4 տարին առավել քան բավարար ժամանակ էր, որպեսզի հավուր պատշաճի կազմակերպեր այս պրոյեկտի ընթացքը։ Մինչդեռ, եթե հավատանք մամուլում շրջանառվող խոսակցություններին, ապա Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարությունն իրականացնող գրեթե բոլոր ընկերությունները, այդ թվում նաև՝ «Կորսան-Կորվիում կոնստրուկցիոն»-ը այս կամ այն կերպ կապ ունեն մեր փառապանծ նախարարի հետ։ Ավելին ասեմ․ նման ընկերությունները, որոնք անուղղակի հանդիսանում են նրա սեփականությունը, այնքան շատ են, որ, ըստ նախարարության աշխատակիցների, Չոռնին նախարար եղած ողջ ընթացքում նախարարությունում ամեն օր առավելապես զբաղված էր իր բիզնես կայսրության կառավարմամբ, ոչ թե իր անմիջական պարտականություններով։
Ու հիմա փաստացի ունենք իրավիճակ, երբ Չոռնիի ձեռքը բռնել են գողության վրա։ Այսքան խոսվում է ռեֆորմների և վերաիմաստավորման մասին։ Մի՞թե հնարավոր է գտնել ավելի հարմար «մատաղացու», որպեսզի բոլոր այդ խոսակցություններին ու բարի նպատակներին հնարավոր լինի հավատալ։ Թե՞ այս անգամ էլ Չոռնին ջրից չոր դուրս կգա, եթե չասենք, որ մոտ հեռանկարում կրկին բարձր պետական պաշտոնի կանցնի։ Հայաստանում ամեն ինչ էլ հնարավոր է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել