Ես ունեմ բլոգ-ընտանիք: Ի՞նչ է բլոգ-ընտանիքը, ո՞վքեր են այդ ընտանիքում: Հիմա փորձեմ ներկայացնել ձեզ ու պատմել))))
Չգիտես ինչու ու ինչպես, մի քանի բլոգ ունեցողներով դարձանք մի ամբողջություն : Հավաքվեցինք այնքան աննկատ,ինչպես գարնանն աննկատ թփերի միջից բացվում է մանուշակը (Լիրիկական շեղում Ակսել Բակունցի տեսքով :D ) :
Եթե դուք հարցնեք,թե ինչու հենց այսքանովս դարձանք ՛՛մենք՛՛ ՝ չեմ կարողանա բացատրել:
Իրոք անբացատրելի է))
Իրոք անբացատրելի է))
Ինչ-որ բան մեզ միացրեց: Ու ամբողջ բլոգոսֆերայում մենք սիրեցինք իրար ու, ինչպես ես օրեր առաջ բնորոշում տվեցի մեզ, ընտանիք դարձանք:
Թույլ տվեք ընտանիքի մոր ՛՛կոչումը՛՛ շնորհել մեր սիրելի Լիլիին: Մեր Լիլին բարության ու սիրո մարմնավորում է: Անկեղծ ասած՝ մինչև այսօր ես չեմ կարողացել գուշակել Լիլիի տարիքը: Ու ընդհանրապես՝ Լիլիի մասին ոչ մի ստույգ տեղեկություն չունենք))) Լիլիի մեջ լույս կա, անասելի մեծ ուժ: Լիլիի ՛՛տանը՛՛ ՝ բլոգում, ես հանգստանում ու տաքանում եմ: Նույնիսկ բլոգի գույները կարծես արևոտ լինեն: Իսկ մոր կոչումը Լիլին ՛՛վաստակել՛՛ է իր հրաշք պատմությունների, թանկ խորհուրդների ու հենց մայրական ջերմության համար: Եթե Լիլի,ուրեմն ՝ արև ու բարություն:
Իրինան ու ես կոլլեգաներ ենք: Ավելի ճիշտ՝ ապագայում ես կդառնամ կոլլեգա Իրինային :D Իսկ եթե էլ ավելի կոնկրետ ասեմ ՝ մենք ոչ թե կոլլեգաներ ենք,այլ ՝ զինակիցներ: Գրիչը մեր զենքն է, ճիշտ ու ուղիղ խոսքը՝ վահանը, իսկ ժուռնալիստիկան՝ տարերքն ու թուլությունը: Իրինան մեկ աղջնակի նման կուրախանա ու կթռչկոտի,մեկ հասուն կնոջ նման կխորհի ու կխոսի: Իրինայի խոսքերի մեջ տաքություն եմ տեսնում ու ինչ-որ նուրբ թախիծ: Ես նույնիսկ կասեի՝ Տերյանական ոգով լցված թախիծ: Չգիտեմ,թե ինչու եմ էդպիսի մի բան զգում մեր կենսուրախ Իրինայի մեջ,բայց տեսնում եմ այդ լուսավոր թախիծը,որը Իրինային էլ ավելի է գեղեցկացնում: Եթե Իրինա,ուրեմն ՝ բարի ժպիտ ու լուսավոր,ամեն ինչ փարատող թախիծ:
Մեր Գրեգն անընդհատ տարբեր է. զգում եմ,որ Գրեգը երբեք կանգ չի առնում,միշտ առաջ է գնում,փորձում է ամեն նորը: Սա Գրեգի մեջ իմ ամենասիրելի բնավորության գիծն է: Սովորել,բացահայտել նորը, փորձել ու չվախենալ: Գրեգի բլոգն էլ է հենց դրա մասին խոսում: Նա անընդհատ փորձարկումներ է կատարում բլոգի հետ, փորփրում ու քրքրում է: Հիանալի բնավորության գիծ է, Գրեգ ջան))))
Մեր Լեոն հայտնի է իր ՝ հաջողության գաղտնիքները բացահայտող ու ուժ տվող գրառումներով: Մարդ,ում մասին ոչ մեկ ոչինչ չգիտի: Ոչ նկար,ոչ անուն,ոչինչ: Մի անգամ փորձեզի մի քանի տեղեկություն ՛՛թռցնել՛՛ ՝ չստացվեց,չհամոզեցի :D Բայց նույնիսկ նրա մասին ոչ մի տեղեկություն չունենալն էլ ստիպում է մեզ սիրել մեր Լեոին: Սուր հումորով, միշտ տեղին ու պետքական մեկնաբանություններով : Լեոն գիտի ինչ խոսել ու որտեղ խոսել: Ճիշտ է , վերջերս շատ է լռում ու ես ,անկեղծ ասած, Լեոին շատ-շատ կարոտում եմ:Բայց գիտեմ,որ շուտով էլի կսկսի գրել ու կշարունակի ՛՛Իր ուղին՛՛ : Լեոն այն առաջիններից է, ով հավատաց ինձ: Լեոն ինձ շատ է ուժ տվել ու նույնիսկ երևի գաղափար չունի,թե նրան ինչքան եմ շնորհակալ:Հա, ի դեպ փոքրիկ գաղտնիք բացեմ :D ընտանիքի անդամներ ՝ ուշադրություն ! Ես ու Լեոն նույն օրն ենք ծնվել, այսինքն հունվարի 16ին միանգամից երկու հոբելյար ենք ունենալու))) Լեոի անձնական տվյալներում նշված չէ իր ծննդյան տարեթվի մասին տեղեկություն, նա էլ պարտիզանի պես լռում է: :D Կարծում եմ՝ պետք է բոլորիդ տեղյակ պահեի,որ այդ օրը բոլորս միասին Լեոին շնորհավորախեղդ անենք : Համ՝ կուրախացնենք, հետն էլ էնքան շատ կշնորհավորենք,որ վրեժ լուծենք նրա լռությունից)))) Եթե Լեո,ուրեմն ՝ ուժ ու վստահություն:
Մեր Հասմիկը,մեր նուրբ ու քնքուշ Հասմիկը: Ինչքան շատ նրբություն կա Հասմիկի մեջ: Կանացի հմայք ու խորամանկություն, մարդկանց հետ շփվելու հրաշալի ձիրք, բացատրելու անհավատալի կարողություն: Հասմիկի մոտ հիանալի ստացվում է բացատրելը))) Կետ առ կետ,բառ առ բառ Հասմիկը հանգիստ ու առանց շտապելու իր խոսքն է հասցնում ընթերցողին: Հասմիկին չլսել ուղղակի անհնար է: Հասմիկին ուղղակի ուզում ես հավատալ))) Եթե Հասմիկ,ուրեմն՝ քնքշություն ու նորանոր բացահայտումներ:
Սա է իմ ընտանիքը: Ես էլ մեր տան փոքրն եմ :D Ու ամենաիսկական փոքրն եմ. ինձ ՛՛երես են տալիս՛՛ , լավ-լավ բառեր են շռայլում, ամենահամովը միշտ իմն է :D Ես էլ իմ հերթին փորձում եմ այդ ամենը չափի մեջ վայելել ու հպարտանում եմ,որ այսպիսի մարդկանց կողմից ընդունելի եմ:
Մենք երբեք չենք հանդիպել, մենք նույնիսկ մի կարգին չենք շփվել իրար հետ: Բայց միասին ենք:
Չենք ճանաչում իրար, բայց մեր բլոգները պատմում են մեր մասին: Ու հավատացեք,սա ամենաանկեղծ սերն է,որ կարող է լինել մարդկանց միջև. երբ դու չես ճանաչում դիմացինիդ,բայց դու սիրում ես նրան:
Ես իրոք ձեզ սիրում եմ,հարազատներս: Ես չեմ ճանաչում ձեզ ու չեմ էլ ձգտում դրան: Կհրապարակեմ գրառումս ու մենք բոլորս կհավաքվենք իմ գրառման մեկնաբանություններում,էլի երկար-երկար տողեր կլինեն,անկեղծ տողատակեր , ջերմություն ու սեր:
Ինչո՞ւ հենց մենք, ինչո՞ւ հենց այսքանս. դժվարանում եմ ասել: Միայն պետք է հպարտ լինեմ,որ ձեզ պես կայացած ու լավ մարդկանց կողմից,ես՝ դեռ կարգին չմեծացած Սյունչիկս սիրվեցի ու ...հասկացվեցի))) Շնորհակալ եմ,որ ձեր սրտի մի անկյունում ինձ տեղ հատկացրեցիք: Ու ոչինչ,որ մեր կապն ուղղակի վիրտուալ է : Մեզ ոչ թե համացանցն է կապում,այլ՝ հոգու անհասկանալի մտերմությունը:
Մենք ուղղակի ճիշտ ժամանակին հայտնվեցինք ճիշտ տեղում...
....ՈՒ ես սիրում եմ ձեզ այնպես, ինչպես միայն Սյունեին է բնորոշ)))
Նյութի աղբյուր՝ http://sunesevada.blogspot.com/2012/01/blog-post_08.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել