َԻրանական հայտնի լրատվամիջոցներից մեկը, անդրադառնալով Ադրբեջանում Ալիևի վարչակարգի կողմից տարվող խայտառակ կրոնական քաղաքականությանն ու վերջին տարիների ընթացքում շիա հավատացյալների հանդեպ դրսևորվող աննախադեպ բռնաճնշումներին, հաղորդել է, որ այս պահին Ադրբեջանի պետական կառույցներում, հատկապես զինված ուժերում աշխատող ցանկացած քաղաքացի միանգամից հեռացվում է աշխատանքից, եթե պարզվի, որ նամազ է անում: Այլ կերպ ասած՝ պետական համակարգում աշխատողներին արգելված է նամազ անել:
Այս ամենից հետո ամենազավեշտալին այն է, որ Ադրբեջանի խորհրդարանում ընդամենը 4-5 ամիս առաջ հայտարարում էին, որ Իրանն իրավունք չունի Հայաստանի հետ ունենալ որևէ հարաբերություն, քանի որ քրիստոնեական Հայաստանը «շիայադավան» Ադրբեջանի թշնամին է հանդիսանում:
Առհասարակ, Բաքվի բռնապետությունը իր «շիա լինելու մասին» հիշում է միայն Հայաստանի դեմ թշնամական ծրագրերի մշակման համատեքստում` մոռանալով, որ մզկիթներ քանդելով, նամազն արգելելով, հավատացյալներին բանտերը լցնելով ու դրան զուգահեռ՝ աշխարհին «իսլամադավան» ներկայանալով՝ դառնում է ծաղրի առարկա: