Image result for ԵլցինՀոկտեմբերի 4-ը Ռուսաստանի պատմության ամենադաժան օրերից մեկն է: 1993 թ. հենց այդ նույն օրը երկիրը կանգնած էր քաղաքացիական պատերազմի և մասնատման սպառնալիքի առջև: Մոսկվան վերածվել էր մարտադաշտի, որտեղ կառուցվում էին բարիկադներ, ազատորեն շրջում էին տանկեր, մի խոսքով՝ շունը տիրոջը չէր ճանաչում:
Շատերը Ռուսաստանում չեն կարողանում ներել Ելցինին պառլամենտի վրա կրակ բացելու հրաման տալու համար: Բայց համանման որոշման այլընտրանքը նույնիսկ տարիների հեռավորությունից չի նշմարվում: Պետք էր մի կերպ սահմանափակել այդ պառլամենտի իշխանությունը, որը վտանգ էր ներկայացնում ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև նախկին խորհրդային հանրապետությունների համար, այդ թվում՝ Հայաստանի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել