Barometer.am-ը գրում է.
Բոլորն էլ գիտեն դդմի օգտակար հատկությունների մասին: Տեղյակ են նաև ներսում թաքնվող դդմի սերմերի հատկությունների մասին: Սակայն քչերը գիտեն` որքանով է այն անհրաժեշտ մեր օրգանիզմին և թե ինչքան օգտակար ու բուժիչ է: Այսպիսով` ներկայացնում ենք նրա բոլոր օգտակար հատկությունները:
1. Պարունակում է երիտասարդությունն ապահովող A և E վիտամիններ:
2. Իջեցնում է արյան խոլեստերինը:
3. Բարձրացնում է իմունիտետը:
4. Հզոր միջոց է ճճվաթափման համար: Մեկ շաբաթ ամեն առավոտ օգտագործելով 150 գր դդմի սերմեր` ամբողջությամբ կմաքրեք ձեր օրգանիզմը մակաբույծներից:
5. Կարգավորում է մարսողական համակարգը:
6. Քչերին է հայտնի, որ այս հրաշք սերմերն օգտակար են հատկապես տղամարդկանց համար: Այն հիանալի բուժիչ միջոց է շագանակագեղձի համար:
7. Դդմի սերմերը պարունակում են L-տրիպտոֆան, որն օգնում է հաղթահարել դիպրեսիան, նյարդային վիճակը, ինչպես նաև նպաստում է քնի կարգավորմանը, կանխում է քրոնիկ հոգնածությունը:
8. 100 գր դդմի սերմը պարունակում է 30 գր սպիտակուց:
9. Բարելավում է սրտանոթային համակարգը, ուղեղի առողջ գործառույթը:
10. Սերմերը հարուստ են պրոտեիններով, մագնեզիումով և ֆոսֆորով:
11. Դդմի սերմերը պայքարում են քաղցկեղի բջիջների դեմ և նվազեցնում կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը:
12. Ունեն հակաբորբոքային ազդեցություն:
13. Դդմի սերմերից ստացված յուղը նույնպես բավական արդյունավետ է և օգտակար: Այն հրաշալի միջոց է մեծացած շագանակագեղձի դեպքում: Յուղը պարունակում է ֆիտոքիմիկատներ և հակաօքսիդանտներ, որոնք պայքարում են ազատ ռադիկալների դեմ և կանխարգելում քաղցկեղի բջիջների զարգացումը: