Սա ո՛չ DRIVE է, ո՛չ ՔԱՈՍ. սա կլոունադա է...
Նոր վարչապետի նշանակումից հետո ոչ թե DRIVE սկսվեց, այլ մի տեսակ ՔԱՈՍ.... Կադրային փոփոխություն պետք է անել, ոչ թե կադրային տեղափոխություն... Սա լուրջ գործընթաց է, և այդ գործընթացին պետք է լրջությամբ մոտենալ: Հիմա խոսվում է, որ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին, ով ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը` ստանալով տնտեսագետ-մաթեմատիկոսի որակավորում` տնտեսագիտական կիբեռնետիկա մասնագիտությամբ, կվերապահեն Բնապահպանության նախարարի պաշտոնը: Ի՞նչ կապ ունի տնտեսագետ-մաթեմատիկոսը բնապահպանության հետ:
Հ.Գ. Սա ո՛չ DRIVE է, ո՛չ ՔԱՈՍ. սա կլոունադա է ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sirakohanyan/posts/1383663425007503?notif_t=close_friend_activity¬if_id=1474609677403227
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել