Արդյոք Ադրբեջանը որոշել է հետ քայլ կատարել «Հյուսիս-հարավ» միջանցքի ծրագրից:
Ադրբեջանում Իսրայելի դեսպան Դան Ստավը երեկ մեկնել է Լենքորան, որտեղ հանդիպում է ունեցել քաղաքի վարչական իշխանության ղեկավար Թալեհ Գարաշովի հետ:
Հանդիպման ժամանակ դեսպանը, խոսելով Իսրայելի և Ադրբեջանի երկկողմանի հարաբերությունների առաջընթացի մասին, խոսել է նաև «Հյուսիս-հարավ» միջանցքի և դրա կարևորության մասին:
Ավելի մեծ հարված «Հյուսիս-հարավ» միջանցքի չկայացման համար դժվար էր մտածել: Դան Ստավի Լենքորան հասնելը, տեղում իրավիճակի ուսումնասիրությունը, «Հյուսիս-հարավ» միջանցքից խոսելը չէր կարող պատահական լինել:
Իսրայելը, բնականաբար, կցանկանա փչացնել Իրան-Ադրբեջան հարաբերությունները, և Դան Ստավի հայտարարությունը արված է հենց այդ նպատակով:
Այստեղ կասկածելի է մնում Ադրբեջանի պահը: Իսրայելի դեսպանին հասցնել Իրանի սահման` Իրանի ավանդական ազդեցության գոտիներ, ապա հրապարակել պաշտոնական լրատվամիջոցով դեսպանի խոսքերը «Հյուսիս-հարավ» միջանցքի առնչությամբ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների զարգացման համատեքստում` լավ իմանալով, որ դա Իրանին դուր չի գալու, առնվազն կասկածելի է:
Արդյոք Ադրբեջանը որոշել է հետ քայլ կատարել «Հյուսիս-հարավ» միջանցքի ծրագրից:
Իրանի արձագանքը չի ուշանալու: