Image result for իրան ադրբեջանՀակաիրանական քարոզով զբաղվող ադրբեջանական ազգայնական խմբերին  բորբոքել է Ռուհանիի` ցեղերի և կրոնական փոքրամասնությունների հարցերով հատուկ խորհրդական Ալի Յունեսիի` «Շարղ» օրաթերթին տված հարցազրույցը:

Հարցազրույցում Յունեսին, անդրադառնալով Իրանի որոշ հատվածներում տեղական լեզուների դասավանդման խնդրին, Ատրպատականի առնչությամբ նշել է. «Ադրբեջաներենն Իրանում ներմուծված լեզու է, որը ժամանակի ընթացքում իրանականացել է և խիստ տարբեր է մյուս թյուրքական լեզուներից: Դրա դասավանդման նպատակը ընդամենը պարսկերենի ուսուցումն ավելի հեշտացնելն է»:

Հ.Գ. Իրանում տեղական լեզուների դասավանդման խնդիրը առաջ է քաշել գործող նախագահ Ռուհանին իր նախընտրական քարոզում, սակայն այդ ուղղությամբ շատ քիչ բան է արել իր կառավարության տարիներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել