Image result for ислам каримовՄիջին Ասիայի աշխարհիկ զսպաշապիկի կապերից մեկը կտրվել է. մահացել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը: Դիկտատուրան լավ բան չէ, բայց միջինասիական իրականության մեջ անփոխարինելի է ծայրահեղ իսլամի և ազգամիջյան թշնամանքի զսպման համար: Արդյոք տարածաշրջանում Նազարբաևը և Ռահմոնովը կկարողանան առանց Քարիմովի զսպել տասնամյակներ շարունակ Աֆղանստանից եկող ծայրահեղ իսլամի քարոզչության ազդեցությունը տարածաշրջանում: Եթե վերջին երկուսը իրենց երկրներում կարողանան սանձել իսլամիստներին, իսկ Ուզբեկստանի նոր իշխանությունները շարունակեն Քարիմովի վճռական քայլերը, այո: Եթե ոչ, Ուզբեկստանի Իսլամական Շարժում խմբավորման աչքը լույս: Միջինասիական հրդեհը, այս դեպքում ամենաքիչը կվնասի Թուրքմենստանին, որը կիսամեկուսի կյանք է վարում: Ցավոք լարվածությունը կարող է որոշակի վնաս հասցնել նաև մեր բարեկամ Իրանին :
Հ. Գ. Գոնե ալիևի գարդաշ Նազարբաևը ինսուլտ ստանար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել