Ինչպիսին պետք է լինի ճիշտ և առողջ նախաճաշը.

Նախաճաշն էներգիայի աղբյուր է ամբողջ օրվա համար: Այն չպետք է ծանրաբեռնի օրգանիզմը, պետք է լինի թեթև, բայց հագեցնող, որ օրգանիզմին էներգիա և ակտիվություն հաղորդի: Ձեզ եմ ներկայացնում մթերքներ, որոնք ամենահարմարն են նախաճաշի համար:

Նարնջի հյութ

Այն տալիս է անհրաժեշտ ակտիվություն, քանի որ պարունակում է շատ վիտամիններ և սննդանյութեր: Նարնջի հյութը, սակայն, կարելի է փոխարինել ցանկացած այլ մրգի կամ բանջարեղենի հյութով, որոնք նույնպես շատ վիտամիններ և սննդանյութեր են պարունակում:

Փաթիլներ կամ մյուսլի

Սրանք ևս լավ տարբերակ են նախաճաշի համար. պարունակում են շատ ածխաջրեր և հանքանյութեր: Դրանց կաթնամթերք ավելացնելու դեպքում քաղց չեք զգա մինչև ճաշ:

Տարեկանի հաց

Պարունակում է B խմբի շատ վիտամիններ, հանքային աղեր, ածխաջրեր, բջջանյութ, որոնք ուժ են տալիս օրվա համար: Կարելի է հացի վրա ձիթապտղի յուղ ավելացնել, որը շատ օգտակար է օրգանիզմի համար: Իսկ սպիտակ հացն ավելի լավ է բացառել սննդակարգից. այն գրեթե չի պարունակում օգտակար նյութեր, վատ է յուրացվում օրգանիզմի կողմից:

Օգտակար յոգուրտներ

Օգտագործեք բնական մթերքներից և արհեստական հավելումների նվազագույն քանակով յոգուրտներ:

Մրգեր

Մրգերը ևս շատ օգտակար են, իսկ ձմռանը դրանց փոխարեն կարելի է չրեր օգտագործել:

Կաթնաշոռ

Կաթնամթերքների շարքում կաթնաշոռն առաջին տեղում է սպիտակուցի և կալցիումի պարունակությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել