Հաճախ ենք լսում կամ կարդում հետևյալ միտքը. «Պատմությունը կրկնվում է կամ կրկնվում են 1920/21թվականների իրադարձությունները»:
Ոչինչ էլ չի կրկնվում, իսկ պատմության «կրկնվելու» միտումը ավելի շատ պետք է դիտարկել փիլիսոփայական տիրույթում, որտեղ առաջին պլան են մղվում տարբեր ժամակաշրջանների մարտահրավերների սիմվոլիստական նույնականացման փորձերը և դրանց վերաբերյալ հերմենևտիկ մեկնաբանություններն ու վերլուծությունները:
Չի կարելի վերցնել և պնդել, թե պատմությունը կրկնվում է և դրանից ելնելով Հայաստանը դատապարտել, չկա նման բան, հեռու մնացեք համանման բարդույթներից:
Միջավայրը փոխում, իսկ գործընթացներն էլ համապատասխանաբար ուղղորդում են հանրույթները և անհատները, իսկ դրանց գործունեության տիրույթն էլ կապված է ժամանակաշրջանի առանձնահատկությունների, մեխանիզմների, ռեսուրսների, հնարավորությունների, ինստիտուտների կենսունակության ու բազմաթիվ այլ գործոնների հետ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karpis.pashoyan/posts/1080361495391211?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1471052895809102
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել