Բոլորս ենք ապրում էդ ատելության մեջ, և դա սարսափելի է։ Անեծքից ծնվում են հիվանդություններն ու աղտը, որով մենք սնում ենք մեկ մեկու։((
Ինձ էս ամբողջ ընթացքում գրված ատելությամբ լի բոլոր խոսքերին, սպառնալիքներին ու զրպարտանքներին՝ լինեն «իշխանամետ» թե «ընդդիմադիր», ես այսուհետ պատասխանելու եմ միայն Օրհնությամբ։ Օրհնելու եմ, որ չանիծեմ, որովհետև արդեն խեղդում է անեծքը բոլորին, չեմ ուզում կաթիլ էլ ավելացնել։
Չար խոսք չասելու կարողությունը սթափության բացակայությունը չէ, այլ ընդհակառակն։
Ես հասկանում եմ, որ հոգնությունն ու հուսահատությունն արդեն վերջնական քայքայել են բոլորիս՝ անխտիր կերպով։ Բայց ՄԻԱԿ քայլը, որ ես հիմա կարող եմ անել՝ չանիծելն է։
Հ.Գ. Աստված օրհնի բոլորին
#Վարվիր դիմացինի հետ այնպես, ինչպես կուզես վարվեն հետդ
խաղաղ գիշեր
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/NazeniHov/posts/10209171253374230
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել