Ալինա Մարտիրոսյանը և գեղանկարիչ Կարեն Արայանը սիրավեպ են սկսել: Վերջիններս իրենց ֆեյսբուքյան էջերում փոխել են իրենց կարգավիճակները և այլևս չեն թաքցնում սիրային հարաբերությունները՝ գրկախառնված լուսանկարներ են հրապարակում, ընտանեկան միջոցառումներն են միասին անցկացնում:
Իսկ այսօր ֆեյսբուքյան լրահոսից իմացա, որ երեկ կայացել է Կարեն Արայանի կտավների անհատական ցուցահանդես-վաճառքը: Ցուցահանդեսից նաև լուսանկարներ էին արվել: Եթե ուշադիր նայում ենք այս լուսանկարներին դժվար չէ նկատել, որ Ալինայի մոտ ֆիզիոլոգիական փոփոխություններ են նկատվում: Ինչպես սիրում են ասել մեր մամուլում՝ նրա փորիկը կլորացել է :ՃՃՃ
Եվ եթե հաշվի առնենք նաև այն փաստը, որ Ալինան հաճախ է իր էջում փոքրիկ երեխաների և մայրության վերաբերյալ նյութերով ու լուսանկարներով կիսվում, ուրեմն զույգը դեմ չէ ծնող դառնալ: