Աշխարհի շատ երկրներում, այդ թվում նաեւ` Հայաստանում արեւածաղկի սերմերը միջանկյալ սննդի ամենաժողովրդական տեսակներից են: Սակայն քչերը գիտեն, որ արեւածաղկի սերմը առողջության համար օգտակար բազմաթիվ հատկանիշներ ունի.
Արեւծաղկի սերմը նվազեցնում է խոլեսթերինի մակարդակը
Արեւածաղկի սերմը ֆիտոէսթրոգեններ է պարունակում, որոնք նվազեցնում են բարձր խտությամբ լիպոպրոտեինների մակարդակը: Բացի այդ, արեւածաղկի սերմում օգտակար ճարպային թթուների առկայությունն առանցքային դեր է խաղում խոլեսթերինի մակարդակի կարգավորման գործում, ինչը նվազեցնում է սրտի մի շարք հիվանդությունների ռիսկը:
Արեւածաղկի սերմը նվազեցնում է ալկոհոլի հակումը
Եթե մի բուռ արեւածաղկի սերմ ուտեք ճաշից առաջ, դա կօգնի նվազեցնել ալկոհոլի հակումը, որը ձեռք է բերվում օրգանիզմում դոֆամինի մակարդակի մեծացման հաշվին, իսկ ալկոհոլի ավելորդ քանակի օգտագործումը նվազեցնում է դոֆամինի մակարդակը, ինչի արդյունքում սպիրտայինի հանդեպ հակումը միայն աճում է:
Արեւածաղկի սերմը կալցիումի աղբյուր է
Մեկ բաժակ կովի կաթ խմելը օրգանիզմին կալցիումի նույնպիսի քանակություն է մատակարարում, ինչ 100 գ արեւածաղիկը: Այդ պատճառով, եթե Ձեզ դուր չի գալիս կաթը, փոխարենը կարելի է արեւածաղկի սերմ օգտագործել:
Արեւածաղկի սերմն ամրապնդում է իմունիտետը
Արեւածաղկի սերմում պարունակվող սելենն օգնում է ազատ ռադիկալների դեմ պայքարին եւ բջիջները պաշտպանում է վնասվածքներից: Հետեւաբար, արեւածաղիկը որպես սելենի աղբյուր ո՛չ միայն ամրապնդում է իմունիտետը, այլեւ նվազեցնում է վարակի ռիսկը:
Արեւածաղկի սերմն օգնում է պայքարել նախադաշտանային համախտանիշի դեմ
Հակաօքսիդանտներով, Е վիտամինով եւ մագնեզիումով հագեցած արեւածաղկի սերմն օգտակար է, որովհետեւ նպաստում է մկանների աշխատանքի կարգավորմանը: Դա թույլ է տալիս ՆԴՀ-ի դեպքում պայքարել տրամադրության փոփոխությունների եւ փորի ցավերի դեմ: Ավելին, արեւածաղկի սերմը նաեւ նպաստում է օրգանիզմում երկաթի մակարդակի պահպանմանը:
Արեւածաղկի սերմը նպաստում է մազերի աճին
Արեւածաղկի սերմը Е վիտամինի բարձր մակարդակ է պարունակում, ինչի շնորհիվ մազերն ավելի խիտ եւ ճոխ տեսք են ունենում եւ ավելի լավ են աճում: Е վիտամինը ո՛չ միայն բարելավում է գլխի մաշկում արյան շրջանառությունը, այլեւ սնուցում է մազերի արմատները: