Ոչ ոք իրավունք չունի դատապարտելու արտագաղթած մարդուն իր կատարած ընտրություն համար։ Ամեն մարդ ինքն է որոշում, թե որն է այն սահմանը, երբ հայրենիքում ապրելն անելանելի է թվում։ Սակայն, եթե դու այդ անելանելիության սահմանին հասել ես ու չդիմանալով հայկական իրականության դժվարություններին՝ հանձնվել ես ու հեռացել, դու արդեն էլ ոչ մի իրավոն չունես քո հեռու հեռուներից նման կոչեր անելու։

Չունես, որովհետև դու ինքդ դա չես արել։ Դու նույնիսկ չես կարողացել համբերել, դիմանալ ու թողել գնացել ես։ Դու ի՞նչ խղճով ես ինձ կոչ անում գնալ վտանգի բերան, ռիսկի դնել իմ կյանքն ու ազատությունը, երբ դու, կրկնում եմ, քո հեռավոր Գլենդելում ու Իրկուտսկում հետույքիդ վրա նստած, չես կրելու այն ռիսկերից ու դժվարություններից որևէ մեկը, որ ես եմ կրում։

Վտանգավոր սրիկայություն է սա, որը գնալով ավելի ու ավելի մեծ տարածում է ստանում։ Դուք պարսավանքի եք արժանի, վախկոտներ, որովհետև ոչ միայն անպատասխանատու եք մեր՝ Հայաստանում բնակվողներիս նկատմամբ, այլ մեր այն ազնիվ ու համեստ հայրենակիցների, ովքեր ևս արտագաղթել են ստիպված, բայց այնքան ազնվություն ու տակտի զգացում ունեն, որ դիստանցիոն հեղափոխականությամբ չեն զբաղվում ու սրտացավ են իրենց հայրենակիցների համար, ոչ թե գյուլլի բերան են կանչում։

Ավանակնե՛ր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել