Pew Internet & American Life Project-ի մասնագետների ուսումնասիրությունների շնորհիվ պարզ է դարձել, որ facebook-ից օգտվողների 61%-ը ժամանակ առ ժամանակ վերցնում է թայմ-աուտ և չի օգտվում սոցցանցից: Օգտվողների թայմ-աուտները տևում են նույնիսկ մինչև մի քանի շաբաթ: Հարցման մասնակիցների 21%-ը գրանցված չէ գերզբաղվածության պատճառով: 10%-ը սոցցանցից չի օգտվում, դրա մեջ հետքրքրություն չգտնելու պատճառով: Հարցվածների 8%-ը չի օգտվում facebook-ից, պարզաբանելով, որ այն առաջացնում է մեծ անհանգստություններ, որից հնարավոր չէ կտրվել և հանգստանալ: Իսկ 8%-ը խոստովանել են, որ իրենց ողջ ժամանակը անց են կացնում facebook-ում: Բացի դրանից՝ հետազոտողները ցույց են տվել նաև, որ չափահաս բնակչության 67%-ը նույնպես օգտվում է facebook-ից: Սոցցանցից օգվողների 5-րդ խումբը, որոնք ընդհանրապես չեն օգտվում facebook-ից, խոստովանել են, որ ժամանակին նրանք նույնպես օգվել են սոցցանցից: Միայն 8%-ն է, որ ցանկություն է հայտնել վերականգնել իր facebook-ի պրոֆիլը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել