Ինչպե՞ս հայտնվել հեռուստաընկերությունում և դառնալ հաջողակ, պահանջված դեմք: Մասնագետները նշում են՝ տեսք, դիկցիա, գրագիտություն, բայց եթե դուք ունեք ծանոթ, ապա նշած հատկությունները ձեզ այդքան էլ պետք չէ: Հայկական հեռուստատեսությունում շատ հեռուստահաղորդավարներ հայտվել են հենց ծանոթի սկզբունքով, կամ էլ հայավարի նրանց համար ինչ-որ մեկը բարեխոսել է: Ծանոթի միջոցով հեռուստատեսություն մտած մարդիկ, սովորաբար դառը կորիզ են լինում, ինչի մասին էլ այսօր գրելու եմ: Այս երեք հաղորդավարուհիները ինչ էլ անեն միևնույն է չեն սիրվելու
1. Լիլիթ Մուրադյանը, երբ հայտնվեց Առաջին Ալիքում նրա մասին ոչ ոք ոչինչ չգիտեր: Նա վարում էր Առաջին ծրագիրը, իր երբեմնի մտերիմ ընկերուհի Յանա Դանիելյանի հետ: Հիշում եմ, բոլորն ասում էին, ով է այս ոչ պրոֆեսիոնալ հաղորդավարուհին, ով անգամ իր գործընկերուհուն է ընդհատում եթերի ժամանակ: Պարզվում է Լիլիթը իր մորաքրոջ միջոցով է հայտվել Հանրային հեռուստաընկերությունում, ով մեծ կապեր ունի: Դե բնականաբար եթե այդպիսի մեջք ունես, ոչ միայն կոլեգայիդ կնդհատես, մի հատ էլ կմեծամտանաս և բոլորին վերևից կնայես: Կան չէ, մարդիկ, ովքեր ինչ էլ անեն, ինչպես էլ իրենց պահեն միևնուն է չեն սիրվում և կարծում եմ Լիլիթը ինքն էլ լավ գիտի, որ նրան չսիրողների բանակն ավելի շատ է, քան սիրողների:
2. Դինա Ակոպովնա կամ ինչպես նա է ասում՝ Դինայի հետ: Զարմանում եմ, ինչպես կարելի էր այս հաղորդավարուհուն եթեր թողնել, չնայած նա այլևս եթերում չէ: Երկար ժամանակ նա աշխատում էր մի հեռուստատեսությունում, որտեղ վարում էր Դինայի հետ հաղորդումը, մեկ -մեկ թվում էր հյուրերը գալիս էին Արտաշի մոտ, ոչ թե Դինայի: Նրանց դիմավորում էր Դինան՝ բազմած իր գահին և անճաշակ հագուստով, էլ չեմ ասում նրա խոսքի մասին: Դինան էլ դասվում է այն դառը կորիզների շարքին, ով հայտվեց հեռուստատեսությունում ինչ-որ մեկի թեթև ձեռքով:
3. Նունե Այլանջյան. այս երիտասարդ հաղորդավարուհին չնայած հեռուստատեսային մեծ փորձ չունի, բայց իրեն ներկայացնում է փորձառու հաղորդավարուհի: Կարծես աշխարհը պտտվում է նրա շուրջը և նա ամենալավն է: Մի անգամ հիշում եմ, գրեց որ երեկույթի լավագույն հագուստը նա է կրում: Նունե ջան, ազիզ ջան իջիր երկնքից և մի բան էլ մի քիչ քչացրու ֆոտոներիդ ռետուշը: Հա մեկ էլ թարգիր Նազենի Հովհաննիսյանին նմանվելու մոլուցքդ: