Ապրիլյան պատերազմից հետո ակնհայտ դարձավ, որ բանակում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք չէինք տեսնում, որոնց մասին պատկերացում իսկ չունեինք։ Տարիներ շարունակ մեզ թվում էր, որ գոնե այնտեղ համեմատաբար լավ վիճակ է։ Սակայն այդ խնդիրներն այդպես էլ հանրային քննարկման նյութ չի դարձել առայսօր։ Հասարակությունն այդպես էլ չիմացավ, թե պաշտոնանկ արված գեներալները ինչ մեղք են ունեցել ապրիլյան պատերազմի ժամանակ։ Մենք ունեցել ենք մեծաթիվ կորուստներ ենք, դիրքեր ենք հանձնել եւ, անշուշտ, եղել են մեղավորներ։ Օրերս էլ երրորդ բանակային կորպուսի նոր հրամանատար է նշանակվել գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդին՝ գնդապետ Գրիգորի Խաչատուրովին: Վերջինսի անվան հետ կապված մի քանի սկանդալյաին պատմություններ կան եւ տարօրինակ է, որ այս վիճակում նա նշանակվել է այդպիսի կարեւոր պաշտոնի։ Բանակում կատարվող յուրաքանչյուր բան պետք է մանրազննին ուսումնասիրվի, դժվարին ժամանակներ են սպասվում եւ նույն սխալները չենք կարող կրկնել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել