Չկա նման բան
Թաթուլի ու Սուպեր Սաքոյի սուպեր դուետը հասցրե՞լ էիք նայել, եթե ոչ, շնորհավորում եմ ձեզ, էլ չեք կարող նայել: Տեսահոլովակը յութուբից հեռացրել են ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ բողոքի հիման վրա: Մեր երգիչների ադրբեջանա-թուրքական կլկլոցն այնքան հարազատ էր ադրբեջանցիներին, որ մարդիկ հեղինակային իրավունքների ոտնահարումից վրդովվել են:
Խորը խղճահարություն եմ զգում մեր ազգի հանդեպ: Էս ուր հասանք: Հազիվ մի երեք հատ տկլոր աղջիկ բերեն ասեն դե պարեք , իրենք էլ կլկլացնեն, նա-նա-նա: Ահավոր է: Փաստորեն կոմերցիոն հաջողությունների հասնելու միակ և անփոխարինելի ճանապարհը թուրքական հնչերանգ շեշտավորումով երգե՞րն են:
Լավ է գոնե ադրբեջանցիները կան, ու տեր են կանգնում իրենց ազգային երգերին, թե չէ, կորած էինք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել