Երեկ համացանցում մի տեսանյութ էր պտտվում, որտեղ Լիլիթ Մուրադյանն ու Վահե Խանամիրյանը բողոքում էին լրատվամիջոցների կողմից իրենց անունները տեղին-անտեղին շահարկելու փաստից: Լիլիթն իրեն հատուկ ագրեսիվ դիմախաղով և ծամածռություններով ուրիշի խոսքերն էր (տվյալ դեպքում հոդվածների վերնագրերը) մեջբերում: Բողոքում էր, որ չգիտեմ ինչ կայք չգիտեմ երբ իր հագուկապն անճաշակ է համարել, ինչ-որ մեկն էլ գրել է, որ իր քիթը մեծ է, ինքը տգեղ է և այլն և այլն…Իսկ իրականում Լիլիթը միայն շնորհակալ պիտի լինի, որ մարդիկ քննարկում են իր արտաքինը, և ոչ թե որպես հաղորդավար, քանզի այդ դեպքում նա մի քանի հարյուր անգամ ավելի կտուժի: Այս պահից ավելի մանրամասն: Լիլիթ Մուրադյանը հայտնվեց հայկական հեռուստաեթերում այն բանից հետո, երբ, իր ասելով, հեռուստաաշխարհի ներկայացուցիչներից ինչ- որ մեկը նրան նկատեց նախկին աշխատավայրում, որտեղ մենեջեր էր աշխատում: Այո՛, Լիլիթն իր «ոսկեղենիկ» հայերենով, «գրավիչ» առոգանությամբ ու «թավշյա» ձայնով վայրկենական կարողացավ համոզել այդ հեռուստաաշխատակցին, որ նա ավելի՛ է արժանի Հանրայինի եթերում հաղորդավարուհի լինելու պաշտոնին, քան այդ նույն ժամանակահատվածում պետհամալսարանի գերազանցիկության դիպլոմով հարյուրավոր բարետես ու կիրթ, գործից գլուխ հանող այն լրագրող աղջիկները, որոնք մի քանի ամսվա փորձաշրջանից հետո ուղղակի արհամարհված հեռացան Հանրային Հեռուստատեսությունից:
Լավ դե հիմա, հայ ենք, էսպես էլ պիտի լինի, նորմալ է: Բայց արի ու տես, որ բավականին կիրթ ու շնորհալի պապիկի թոռնուհին եթերում այդպես էլ չարդարացրեց իրեն աշխատանքի դասավորած մարդկանց հույսերը, որովհետև հեռուստատեսությունից գոնե մի փոքր գլուխ հանող մարդը լավ գիտի, որ երբ հաղորդավարուհին եթերում բառապաշարի խղճուկ լինելու պատճառով անընդհատ թարթում է աչքերը, ճպացնում է, կակազում է՝ մինչև հաջորդ խոսքը մտաբերի, ուղիղ եթերում նստած անընդհատ նայում է ոչ թե զրուցակցին, այլ դիմացի էկրանին հայտնված իր պատկերին՝ սա ձախողում է, ընդ որում ձախողում ոչ միայն հաղորդման ու հաղորդավարի, այլ ողջ հեռուստաալիքի մակարդակով, որովհետև Հանրային Հեռուստատեսությունը մասնավոր ալիք չէ, որտեղ սեփականատիրոջ հայեցողոթույամբ հայտնվում են մարդիկ, ովքեր ռեյտինգ են բերում: Հանրային Հեռուստատեսությունը մեր հասարակության գումարներով ապրող ալիք է, որովհետև միակն է, որ բյուջեից է ֆինասավորվում, քանզի պետությունը նրա ուսերին է դրել սերունդ կրթելու լուրջ գործը: Հանրայինում իրավունք չունի լինել մի մարդ, ով հայեցի խոսք չունի, ում վարքն ու պահվածքը բարձրաշխարհիկ չեն, ով արիստոկրատ չէ, ով իրենից լոկ գլամուռ ու ինստագրամյան կերպար է ներկայացնում, ում սոցէջի անգրագետ գրառումները, որոնք դեռ չէր հասցրել խմբագրել կիրթ ամուսինը, ուղղակի անտանելի են: Ու հիմա նա բողոքում է, որ լուսանկարները տարածվում են: Իսկ գուցե՞ որպեսզի նման բան չլինի, ավելի ճիշտ կլինի սահմանափակել լուսանկարների լսարանն ու դրանով լուծել հարցը կամ ավելի լավ չէ՞ հրապարակել ոչ պաշտոնական, միայն մտերիմների ու հարազատների համար նախատեսված պրոֆիլներում:
Այն, որ ձեր զույգը դարձել է հանրային քննարկման առարկա՝ միայն ձեր շնորհիվ է, որովհետև նախքան Հանրայինի ուղիղ եթերում Վահեի Լիլիթին ամուսնության առաջարկ անելը, այս զույգը բացարձակ ոչ մեկին որպես սելեբրիթի չէր հետաքրքրում ու առհասարակ, ո՞վ էր այդ ժամանակ ճանաչում Լիլիթին՝ բացարձակ ոչ ոք, բացի Հանրայինի աշխատակիցներից ու Հանրայինի առավոտյան եթերը դիտող թոշակառուներից ու տնային տնտեսուհիներից: Այո՛, Վահեն ու Լիլիթը հենց առաջին իսկ պահերից որոշեցին իրենց միության վրա անել մեծ փիառ, նախ ուղիղ եթերում հայտնվեց ամուսնության առաջարկությունը, որը սովորաբար աղջկա «հերանց» տանն է արվում, իսկ վայրկայններ հետո ողջ համացանցը ողողեց այդ առաջարկության տեսագրությունը, ինչը Հանրայինի պարագայում զարմանալի է, որովհետև այդ ալիքի տեսանյութերը եթերից բավականին երկար ժամանակ անց են հայտնվում կայքում: Եվ ահա երբ հանրության համար Լիլիթն ու Վահեն դարձան հետաքրքիր, նրանց սկսեց «չդզել» կայքերի աշխատանքը: Բա իհարկե, չէ որ նրանք այդ նույն կայքերի շնորհիվ հայտնի ու հասարակության համար ճանաչելի են դարձել, լավ գումարներ են վաստակում, իդեալական զույգի համբավ են ձեռք բերել, մարդիկ էլ իրենց կորպորատիվներ վարելու են հրավիրում: «Միայն լավը խոսեք, այլապես մի խոսեք ընդհանրապես» ՝ մոտավորապես այս էին ուզում հասկացնել Լիլիթն ու Վահեն երեկվա իրենց տեսանյութում, բայց հարգելիներս…. այդքան իջնել ու շարքային բլոգերի կամ քոմեթ գրողի (որոնց մեծ մասն ի դեպ ձեր իսկ կոլեգաներն են այլ պրոֆիլներով) հետ լեզվակռիվ տալ, քննարկել սեփական արտաքինը, ինչ է թե քո ամուսնուն սիրահարված մի դեռահաս քեզ անվանել է տգեղ, կամ վիրավորվել, որ ինչ-որ մեկի համար քո հագածն անճաշակ է՝ ծիծաղելի է: Իսկ հիմա մի գաղտնիք բացեմ: Պատկերացնու՞մ եք, աշխարհում գոյություն ունի մի հեռուստաալիք, որի անունն է «Первый канал»: Այդ ալիքի բոլոր աշխատակիցները մեր Հանրայինի հաղորդավարների համար կուռք են, կրկնօրինակման օբյեկտ են, դե իսկ ալիքի ֆորմատն էլ՝ անհասանելի մի մուրազ, որի իրագործմանը մեր Հանրայինը ձգտում է վերջին 20 տարում: Լավ է, որ կրկօրինակում եք, բողոքելն իսկապես անարդարացի կլինի, որովհետև «Первый канал» -ը իրավամբ լավագույն պրոֆեսիոնալ ալիքն է աշխարհի մակարդակով, բայց եթե կրկնօրինակում եք, ուրեմն նաև ալիքի կադրային քաղաքականությանը հետևեք: «Первый канал»-ի ոչ մի լրագրող, մեկնաբան կամ հաղորդավար չունի անձնական էջեր սոցկայքերում, որովհետև այդ մարդիկ հասարակության համար չպիտի դառնան քննարկման առարկա, «Первый канал»-ի ոչ մի հաղորդավար երբեք ու ոչ մի պարագայում չի քննարկում իր հասցեին հնչեցրած դեղին մամուլի լրատվությունը, ու ոչինչ, որ շաբաթը մեկ օրինակ՝ Անդրեևան «մահանում» է, կամ նրան խայտառակաբար «հեռացնում» են ալիքից:
P.S.Արդեն մի քանի ամիս էր, ինչ ռուսական այդ ալիքի առավոտյան «բարի լույս» ծրագրի հաղորդավարուհի Մարինա Կիմը եթերը վարում էր կլորացած փորիկով: Օրերս Մարինան ծննդաբերեց ու ծննդատնից դուրս գրվելու օրը ռուսական «Առաջին ալիքի» ֆեյսբուքյան պաշտոնական էջը տեղադրեց Մարինայի ու նրա փոքրիկի երջանիկ լուսանկարները: Մարինան առանց շպարի էր, հասարակ բամբակյա շրջազգեստով ու ոչ մի կերպ չէր փորձել բանդաժի օգնությամբ քողարկել հետծննդաբերական դեռևս մեծ մնացած փորը: Այդ բնական ու իսկապես առանց պաթոսի երջանիկ նկարները արժանացան միլիոնավոր դիտումների և հիացական մեկնաբանությունների: Նկատեք՝ Մարինան ոչ երեխայի բութն էր տեղադրել, և ոչ էլ կոշիկի թայը, որովհետև Մարինան իրեն աստղ չի համարում, Մարինան իրեն համարում է պրոֆեսիոնալ, որը մասնագիտացել է հեռուսահաղորդավարության մեջ: Իսկ նման չտես բաներ անում են միայն աստղայինը տարածները, որովհետև նրանք լավ գիտեն, որ այդպես ինտիրգ կլինի ու դրանով նրանց անձի հանդեպ հետաքրքրություն կառաջանա, ու քանի որ նրանք կլինեն քննարկվող՝ նոր աշխատանքային առաջարկներն իրենց երկար սպասել չեն տա……..