Երեկ նայում էի Շուշաննա Թովմասյանի մասնակցությամբ սերիալի հերթական սերիան: Այս աղջիկը այդպես էլ ճաշակով հագնվել չսովորեց: Չգիտեմ որ դարից մնացած հնացած հագուստը իբրև նորաձև ներկայացնելու նրա բոլոր ջանքերը էլ ավելի են վատացնում իրավիճակը: Խնդրեմ երեկվա կերպարը: Ո՞վ է նարնջագույն ցածր կոշիկները համադրում կարճ, լայն տաբատի ու հարսի քողից ավելացած մասնիկներից կարված բլուզի հետ:
Բա այս պայուսա՞կը: Շուշաննա ջան, այո լսել ես, որ պայուսակը պետք չէ համապատասխանեցնել: Բայց դա պետք չէր դա այսպես հասկանալ: Այս հնացած սև պայուսակը ու քո սպիտակ շորերը իրար հետ պարզապես սարսափելի են:
Իհարկե, սա առաջին դեպքը չէ, որ Շուշաննան աչքի է ընկնում իր անճաշակությամբ: Երկրպագուների թվի ավելացումը նրան այդպես էլ չսովորեցրեց իր լսարանի առաջ պատասխանատու լինել: Ինչը ենթադրում է միշտ խնամված,մաքուր մազերով և գոնե մի քիչ նորաձև լինել: Նա հագնում է այն,ինչ առավոտյան ձեռքի տակ ընկնի ու ինչպես երևում է չի էլ ամաչում դրանից: