Ընդհանրապես հայ ժողովուրդը երբեք չի գնահատել և չի ընդունել անկախության գաղափարախոսներին: Մի հատ նայեք՝ ովքեր են հայերի համար հերոսներ, հիմնականում ռուսական կամ սովետական բանակի գեներալներ (Անդրանիկը ներառյալ), հավատքի համար կռվողներ, ֆիդայիներ, որոնք երբեք անկախություն չեն քարոզել:
Նժդեհը ստեղծեց Լեռնահայաստանը և ի՞նչ, մինչև ՀՀԿ-ը բրենդ դառնալը հայերի քանի՞ տոկոսը գիտեր Նժդեհի մասին, կամ քանի՞ տոկոսն էր գնահատում: Սա շատ բարդ և ծանր թեմա ա:
Հիմա ունենք լավից վատից անկախ պետություն, ու շատերին թվում ա, որ սենց էլ պիտի լիներ, ի՞նչ է եղել որ: 25 տարի առաջ, երբ միլիոնով գոռում էին՝ Լենին, պարտիա, Գորբաչով, և մի 200-300 հոգով գոռում էինք՝ անկախություն, մեզ ասում էին՝ դավաճան, սադրիչ և այլն:
Հայրիկյանն էն բացառիկ մարդկանցից մեկն ա (ոչ ալֆան, դժբախտաբար, ոչ էլ օմեգան), ով իր կյանքը նվիրել ա անկախ պետություն ունենալու գաղափարին:
Լավ ա ստացվել, թե վատ, դա այլ հարց ա:
Հիմա Հայրիկյանը ուզում ա կիսատ թողածը շարունակի, որ լինենք իրոք անկախ և ազատ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/bujak.yan/posts/464571680262584
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել