Աժ պատգամավոր |
Պարույր Հայրիկյանի հետ կատարված միջադեպը ավելորդ անգամ արթնացրեց շատերի լրտեսական ունակությունները, սկսվեց վարկածների, հնարավոր կամ անհնարին տարբերակների հրապարակային քննարկում, սուտլիկ որսկանները շատացան, շպիոն օնոների բազմությունն ակտիվացավ ու հիշեցի հայտնի անեկդոտն այն մասին, երբ մեկը մի անծանոթ քաղաքում հարցնում է, թե որտեղ է գտնվում ծաղկի խանութը, նրան անցորդները բացատրում են՝ շպիոն Օնոյի տան մոտ: Պարզվում է,՝ Պարույր Հայրիկյանի հետ կատարվածը ունի ճիշտ այնքան վարկած, որքան հայ կա աշխարհում, ինչ պրպտող ենք, չէ՞:
Սա՝ իմիջիայլոց, իսկ ավելի լուրջ, այսօր աչքովս ընկավ թեկնածուներից մեկի խոսքն այն մասին, որ իբր իրեն բավականաչափ չեն լուսաբանում, հետն էլ նշեց, թե այսօր երկու ասուլիս է տվել, մեկն են լուսաբանել: Մեկը չկա, ասի, տնաշեն, նախ՝ կան բազում փաստեր՝ էկրաններից դեմքդ չի իջնում, ընդ-որում, անունդ չի հիշվում եւ երբ հարկ է լինում քո մասի ինչ-որ բան ասել, մարդիկ դժվարանում են, միայն մեկ բան են հիշում՝ էն, որ միշտ թեկնածու է: Երկրորդը՝ բա լրագրողները մե՞ղք չեն, օրը երկու անգամ գան քո ասուլիսին, որ ի՞նչ անեն, նույն բանը քանի՞ անգամ ձայնագրեն ու տարածեն: Ի վերջո մասնագիտական պատվի խնդիր կա, մարդիկ ձանձրանում են օրը երկու անգամ նույն բաները լսել, նույն մարդու հետ շփվել, երբ ասածի եւ արածի տակը բան չկա: Մանավանդ, այս ակտիվ շրջանում, երբ լիքը գրելու բան կա: Իսկ ամենից ծիծաղելին եւ զավեշտալին այն էր, երբ այդ նույն թեկնածուն անկեղծության բուռն պոռթկման մեջ նաեւ ասել է՝ հիմա ի՞նչ անեք, մեր դեմ էլ մահափորձ անենք, որ մեզ նկարեն ու ցույց տա՞ն: Մարդ աստծո, մի նախանձիր մարդուն իր դժբախտության մեջ, ընդհանրապես՝ մի նախանձիր, նախանձից քո վարկանիշը ոչ կիջնի, ոչ կբարձրանա, կմնա իր եղած-չեղածով: Հանգիստ եղիր, լավ էլ լուսաբանվում ես, ցուցադրում, նկարվում, էկրաններից չես իջնում, այ թեկնածու:
Վերջում մեկ այլ անեկդոտ, որը բոլորովին կապ չունի այս ամենի հետ.
Երկու ընկերուհի խոսում են իրենց երրորդ ընկերուհուց՝ բա չես ասի, էն Վարդուշը համ մարդ ունի, համ սիրեկան, երեկ էլ.....: