Վերջին օրերին մամուլում և սոցցանցերում քննարկման առարկա են դարձել նկարիչ Կարեն Արայանի և դերասանուհի Ալինա Մարտիրոսյանի սիրային կապի վերաբերյալ լուրերը: Լինում են մարդիկ, որոնք մեկնաբանություններում վիրավորում են զույգին: Կարեն Արայանը Facebook սոցիալական ցանցի իր էջում տեղադրել է տեսանյութ, որտեղ վիրավորական գրառում կատարած անձանցից մեկը ներողություն է խնդրում իր արարքի համար։ «Անելուց առաջ մտածեք ինչ եք ուտում․․․ Ընդհանրապես բոլոր սխալվողներին է վերաբերում»,- գրել է Կարեն Արայանը: Սա, որտես ինֆորմացիա այն մարդկանց համար, ովքեր տեղյակ չէին նախապատմությանը: Իսկ հիմա խոսքս ուզում եմ ուղղել ոստիկանությանը: Ոստիկանությունը նման տեսահոլովակ տեսնելուց հետո ինչ քայլեր է ձեռնարկել:
Տեսանյութում խոսող տղամարդը, եթե հոգեկան խնդիրներ չունի, ուրեմն, առավել հավանական է, որ տեսանյութը նկարահանվելուց առաջ ենթարկվել է որոշակի բռնությունների կամ ճնշումների: Անհնրար է նորմալ, հավասարակշիռ տղամարդը տեսագրելուց ասի, որ «քաք է կերել», որ մեկնաբանություն է թողել տեսանյութի տակ: Արդեն բոլորիս հայտնի բանդիտ Արայանը հնարավոր է, որ որոշակի ճնշումների կամ սպառնալիքների տակ տեսանկարահանել է այդ տեսանյութը և տեղադրել իր էջում: Տեսանյութում խոսող տղամարդ էլ իր խոսքում նշում է, որ իրեն բացատրել են, իսկ ինչ միջոցներով կարեղ է նոր բանտից դուրս եկած մարդը բացատրել կարելի է պատկերացնել: Ոստիկանությանը հորդորում եմ հետամուտ լինել և ուսումնասիրել տեսագրությունը և ապահովել նկարահանված տղամարդուն անվտանգությունը: Իսկ վերջում խոսքս կուղղեմ Կարեն Արայանին . Արա, էդքան քաք չկերած տղամարդ ես ու դուխդ հելել քեզ ուտումա վիդեոն մի դիր լոպազացի ու հետո տուզիկացի ու ջնջի: