Առավոտ լուսո
Մի անգամ կինը որոշում է ինքն իր հետ կռվել, զինվում է, զենք ու զրահը կապում, թուրը վերցնում ու գնում հրապարակ, աջ ու ձախ թափահարում է զենքերը, գլուխը տարուբերում, գոռում-գոչում, հավաքվածները նայում են ինքն իր հետ կռիվ տվող կնոջը, օգնության ձեռք չեն մեկնում, նայում են ու ծիծաղում, ու երբ ծիծաղը հասնում է շատ բարձր լարումների, կինը թողնում է ինքն իրեն ու ձեռքի զենքերը նետումհավաքվածների ուղղությամբ, սա այնքան է ոգեւորում մարդկանց, որ սկսում են իրար վրա նետել այն ամենը ինչ գտնում են ձեռքի տակ,բազմաթիվ զոհերից ու վիրավորվածներից հետո միայն հավաքվածները ցրվում են իրենց տները, հրապարակում մնում է միայն կինը ինքն իր հետ,արդեն ՝ հաշտ ու համերաշխ եւ մտածում, որ սեփական եսի հետ կռիվը ամենեւին էլ իր անձնական գործը չէ, դա հասարակական կարեւորություն ունեցող խնդիր է, մտածում է, քթի տակ ժպտում եւ հեռանում հրապարակից՝ ինքը իրեն հաղթած ու ինքը իրենից գոհ․․․․․․
Հ․Գ․Նկարը՝ Սերժ Դավիդովի, շնորհակալ․․․