Yandex Taxi ծառայության մուտքը շուկա շարունակվում է մնալ տաքսիստների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների, տարբեր նախաձեռնությունների, ինչպես նաև հանրային որոշ շրջանակների ուշադրության կենտրոնում:

Թեման այնքան է ծամվել հասարակական դաշտում, որ արդեն կարծես քննարկումները թեքվել են բուն ուղղությունից: Այս «կաթսայի» մեջ կարելի հանդիպել նաև մի շարք անտրամաբանական ու անհասկանալի կարծիքներ:

Դուրս մեր գրպանից նախաձեռնությունը նույնպես դեմ է Yandex Taxi-ի գործունեությանը: Նախաձեռնության անդամ Արսեն Պետրոսյանը կայքերից մեկի հետ զրույցում նշել է. «Կյանքը թանկանում է, տաքսին էժանանում, սա անհամատեղելի է, նման ծառայություն մատուցող ընկերությունը պետք է տեղ չունենա մեր այսօրվա տրանսպորտի ոլորտում»:

Կարծես մի բան այն չէ այս արտահայության մեջ. «Կյանքը թանկանում է տաքսին էժանանում»: Է հա լավ չի, որ թանկացող երկրում գոնե մի բան էժանանում է: Այստեղ բացի հակասական միտք հայտնելուց, Պետրոսյանի խոսքը սահմանել է զավեշտի բոլոր հնարավոր ռեկորդները: Փաստորեն Դեմ եմ թալանին նախաձեռնությունը կարծում է, որ հիմար են բոլոր էժան ծառայություն մատուցողները, քանի որ պետք է ֆայմեն ու թանկացող երկրում իրենք էլ թանկացնեն իրենց ծառայություններն ու ապրանքները, իսկ այն կազմակերպությունները փաստորեն, որոնք էժան ծառայություն են ուզում մատուցել՝ այս կյանքում տեղ չունեն:

Մի խոսքով սպասենք նախաձեռնության պիկետներին Երևանի փողոցներում՝ «Բարձրացրեք հացի, ձեթի շաքարավազի գները» պահանջով: Երևի նախաձեռնության անունն էլ փոխեն «Դեմ չեմ թալանին» կամ «Դեմ եմ էժանացումներին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել