Barometer.am-ը գրում է.
Մինչ այժմ կերակրի սոդայի մասին բազում դրական փաստեր եք լսել, սակայն գիտեիք, որ այն նաև հրաշալի միջոց է ոտքերի վատ հոտի դեպքում, ոտքերի համար նախատեսված ջրի մեջ մի քիչ սոդա ավելացնելով, կարող եք վերջ դնել տհաճ հոտին: Եթե արևահարվել եք, ապա գոլ ջրով լի վաննայի մեջ մի քիչ սոդա խառնեք, ինչը փափկացնում է ջուրը` վերածելով այն գրգռված մաշկի համար հանգստացնող թրջոցի: Միջատների խայթոցի դեպքում կարող եք կծած տեղերը քորելու փոխարեն, ավելի լավ է սոդան ջրով բացել, խյուս պատրաստել ու կծած տեղերին քսել: Այն կհանգստացնի նաև այլ բնույթի քորերը:
Մաշկի չորության ու զանազան մաշկային հիվանդությունների դեպքում հարկավոր է սոդայաջրով լոգանք ընդունել: Ջրի ջերմաստիճանը պետք է 38-39 աստիճան լինի, ապա աստիճանաբար ավելացնել: Լոգանքի տևողությունը պետք է լինի`15 րոպե: