Աշխարհում գրանցված են երեխաների կողմից կատարվող սպանությունների բազմաթիվ դեպքեր, որոնց թիվը տարեցտարի աճում է: Առաջին հայացքից այս անմեղ և խոցելի թվացող երեխաները հաճախ պատասխանատու են լինում հարևանությամբ կատարվող առևանգումների և մարդասպանությունների համար: Արդյո՞ք դուք կհավատաք նրանց մեղավորությանը: Արդյո՞ք երեխան ընդունակ է իրագործել այսպիսի ոճրագործություններ, որը ո՛չ ընկերոջից խաղալիք գողանալ է, ո՛չ համադասարանցուն վախեցնել…

Ահա ամենահայտնի 10 երիտասարդ մարդասպանների ցանկը, որոնց պատմություններում կան որոշ համընկնումներ և նմանություններ:

10. Էրիկ Սմիթ

Հունվարի 22, 1980թ.

Screen Shot 2011-05-14 At 1.38.40 Pm

«Դուք երևի մտածում եք, թե ես վտանգավոր եմ հասարակության բարեկեցության համար: Ես հասկանում եմ, թե ինչու եք դուք այդպես կարծում: Բայց փաստը այն է, որ ես այդպիսին չեմ: Ես կարող էի լինել հասարակությանը օգտակար մի մարդ»:

Էրիկ Սմիթը 13 տարեկանում անընդհատ ծաղրանքի էր ենթարկվում իր հաստ ակնոցների, երկար կարմիր մազերի և լայնացած, դեպի առաջ ցցված ականջների համար: Այդպիսի արտաքինի պատճառը, ենթադրում են, մոր կողմից հղիության ընթացքում էպիլեպսիայի դեմ ընդունած դեղամիջոցներն են: Սմիթը ձերբակալվել է 4 տարեկան Դերիք Ռոբիին սպանելու համար: Նա խեղդել է և ապա մեծ քարով հարվածել երեխայի գլխին: Երբ դատավարության ընթացքում հարցրել են, թե ի՞նչ նպատակով է նա դա արել, Սմիթը չի կարողացել պատասխանել: Հոգեբույժները Սմիթի մոտ ախտորոշել են որոշ վարքային խանգարումներ, որի ժամանակ մարդը չի կարողանում կառավարել իր ներքին զայրույթը: Սմիթը դատապարտվել է ազատազրկման, և այսօրվա դրությամբ արդեն 6 տարի է, ինչ բանտում է:

 

9. Ջոշուա Ֆիլիպս

Մարտի 17, 1984թ.

Josh-Phillips-1998

«Այնպիսի զգացում է, կարծես 14 տարեկանը ապագա մեծահասակ չէ»:

Երբ Ջոշուա Ֆիլիպսը դպրոցում էր, նրա մայրը սենյակը մաքրելիս անկողնու տակ նկատում է ինչ-որ թաց հետք: Սկզբում տղայի մայրը մտածում է, թե հետքի պատճառը «ջրային անկողնու» վրա եղած անցքն է, որի մասին իր տղան չի ցանկացել ասել՝ անհանգստություն չպատճառելու համար: Զննելով անկողինը և հեռացնելով անկողնու սոսնձված կաղապարը ինչ-որ սառը բան է զգում: Լուսավորելուց հետո նկատում է, որ դա 8-ամյա հարևանուհու՝ Մեդի Քլիֆթոնի դիակն է, որը արդեն 7 տարի  համարվում էր անհետ կորած:

Համայնքի բնակիչները, հատկապես՝ տղայի ծնողները, չէին հավատում, որ իրենց տղան ընդունակ է սպանել Քլիֆթոնին, քանի որ Ջոշուան առաջին կամավորներից էր, ով ցանկացավ փնտրել կորած աղջկան: Ջոշուան դատապարտվեց ոչ թե մահվան, այլ ցմահ ազատազրկման, որովհետև փոքր էր 16 տարեկանից: Մինչ օրս սպանության դրդապատճառը պարզ չէ: Տղան ասում էր, որ նա պատահաբար աղջկա աչքին է հարվածել բեյսբոլի գնդակով, ապա քարշ տվել իր սենյակ՝ հարվածելով ու խոցելով նրան: Այս պատմությունը, սակայն, ատենակալներին ճշմարտացի չէր թվում:

 

8. Ջորջ Սթինի

Հոկտեմբերի 21, 1929թ. - հունիսի 16, 1944թ.

George-Stinney-Jr1.

«…նա թեթևակի հուզվեց և նյարդայնացավ, միայն երբ ասացին, որ ոտքի կանգնի դատավճիռը լսելու համար»:

1944 թվականի հունիսի 16-ին ԱՄՆ-ում առաջին անգամ օրինականորեն մահապատժի ենթարկեցին տասնչորսամյա մի երեխայի՝ Ջորջ Սթիննիին: Ջորջը դատապարտվել էր 2 աղջիկների՝ Բեթթի Ջյուն Բայնիքերի (11 տարեկան) և Մերի Էմմա Թեմսի (8 տարեկան) սպանության համար: Աղջիկները ունեցել են գանգի կոտրվածքներ և հայտնաբերվել են քաղաքից հեռու գտնվող մի կեղտոտ փոսում: Ջորջը ընդունել է իր մեղքը. նա ցանկացել էր բռնաբարել Բեթիին, բայց փոխարենը սպանել էր նրան և քրոջը: Ջորջը դատապարտվել է էլեկտրական աթոռի, քանի որ նրա ծնողները չունեին բավականին գումար՝ կալանքը երկարացնելու համար:

 

7. Լայոնել Թեյթ

Հունվարի 30, 1987թ.

Tate

«Ես նմանակում էի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկներին»:

Սովորական ըմբշամարտի դիտումը ավարտվեց վեցամյա մի աղջկա՝ Թիֆանի Էունիքի մահով: Կատերին Գրոսեթ-Թեյթը, ով Թիֆանիի դայակն էր, մի անգամ աղջկան թողնում է մենակ իր որդի Լայոնելի հետ (14 տարեկան), որպեսզի նրանք միասին հեռուստացույցով դիտեն ըմբշամարտի առաջնությունը:

Ժամը 22:00-ին դայակը գոռում է աղմկող երեխաների վրա՝ առանց նայելու, թե ինչ է կատարվում՝ մտածելով, թե նրանք ուղղակի խաղում են: 45 րոպե անց Լայոնելը կանչում է իր մորը և ասում, որ աղջիկը չի շնչում: Տղան բացատրում է, որ նրանք ըմբշամարտում էին, և ինքը շպրտել է աղջկան սեղանի վրա:

Դատաբժշկական հետաքննությունը ցույց տվեց, որ մահվան պատճառը աղջկա կրծքավանդակին հասցված ուժեղ հարվածն է, որը մասերի է բաժանել նրա թոքը:  Բացի այդ՝ աղջիկը ուներ գանգի, կողերի, գլխուղեղի և 35 այլ  վնասվածքներ: Թեյթը հետագայում փոխել է իր ցուցմունքը՝ ասելով, որ ինքը աստիճաններից ցատկել է աղջկա վրա: 2001 թվականին Թեյթը դատապարտվեց ցմահ ազատազրկման, 3 տարի անց նրան պայմանականորեն ազատ արձակեցին՝ 10 տարի փորձաշրջանով:

 

 6. Բերի Դեյլ Լուկայտիս

Screen Shot 2011-05-14 At 1.44.56 Pm

«Սա խանգարում է ձեր հանրահաշվի դասը, այնպես չէ՞»:

1996 թվականի փետրվարի 2-ին Ֆրոնտիեի միջնակարգ դպրոցում՝ հանրահաշվի դասասենյակում, տեղի ունեցավ զինված հարձակում, որը խլեց 3 մարդու կյանք (2 ուսանողի և 1 ուսուցչի), և նաև 1 ուսանող ստացավ ծանր վնասվածքներ: Մեղադրյալը 14 տարեկան մի տղա էր՝ Բերի Դեյլ Լուկայտիս անունով, ով կրակելուց առաջ ունեցել էր ցնորային մտքեր: Նա հագնվել էր Վայրի Արևմուտքի հանցագործների նման և զինվել  .30-30 տրամաչափ ունեցող հրացանով, .375 և .25 տրամաչափեր ունեցող ատրճանակներով, որոնք պատկանում էին իր հորը:

Հետաքննությունը ցույց տվեց, որ բացի գիտակցական խանգարումներից և ընտանիքում ունեցած խնդիրներից՝ Բերիի վրա ազդել են նաև Փիրլ Ջեմի «Ջերեմի» երգն ու տեսահոլովակը: Տեսահոլովակը ցույց է տալիս, թե ինչպես մի երիտասարդ ինքնասպանություն է գործում իր դասընկերների և ուսուցչի առջև: Հայտնի է նաև, որ սպանելու ժամանակ նա ասել է. «Սա խանգարում է ձեր հանրահաշվի դասը, այնպես չէ՞», որը Սթիվեն Քինգի «Ցասում» վեպից մեջբերում է: Գրքում գլխավոր հերոսը հանրահաշվի դասի ժամանակ սպանում է իր երկու ուսուցիչներին: Բերին երկու սպանության համար այժմ ցմահ դատապարտված է:

 

5. Քրեյգ Փրայս

Craig Price Picture[2]

«Աղջիկները քայլում են այն պատճառով, որ ես թույլ եմ տվել նրանց ապրել»:

1989 թվականի սեպտեմբերի 4-ին Ջոան Հիթոնը (39 տարեկան) և նրա երկու աղջիկները՝ Ջենիֆերը (10 տարեկան) և Մելիսան (8 տանը),  հայտնաբերվել են տանը՝ դաժանաբար սպանված և արնաքամ եղած վիճակում: Նրանք այնքան դաժանորեն էին սպանվել, որ հարվածներից Մելիսայի վիզը ամբողջությամբ ջարդվել էր: Դատաբժշկական հետաքննությունը ցույց տվեց, որ Ջոանը ստացել է մոտ 60 հարված, իսկ Մելիսան՝ շուրջ 30: Ոստիկանները կարծում էին, որ սպանության հիմնական դրդապատճառը գողությունն է. սպանության դանակը Հիթոնի խոհանոցից էր, և սպանողը պետք է որ լիներ Հիթոնի հարևանությամբ ապրող ինչ-որ մեկը:

Քրեյգը առաջացրեց ոստիկանների կասկածը իր վիրակապված ձեռքի պատճառով: Նա բացատրեց, որ ձեռքով ջարդել էր իր ավտոմեքենայի ապակին: Ոստիկանները սակայն չհավատացին Քրեյգին և նրա տանը հայտնաբերեցին սպանության գործիքը՝ դանակը, ձեռնոցներ և այլ արյունոտ իրեր: Քրեյգը ձերբակալվեց մինչև իր 16-րդ տարեդարձը և մինչ օրս բանտում է:

 

4. Գրահամ Յանգ

Young

«Դա աճում էր իմ մեջ ինչպես թմրանյութի հանդեպ ունեցած կախվածությունը, չնայած որ ես երբեք թմրանյութ չէի օգտագործում»:

Վաղ տարիքից Գրահամ Յանգը հետաքրքրված էր քիմիայով, մասնավորապես՝ թույների տեսակներով և մարդկանց վրա դրանց ունեցած ազդեցությամբ: Նրա մյուս հետաքրքրությունը պաշտամունքային մարդասպաններն էին՝ Ադոլֆ Հիտլերը, Ուիլյամ Փելմերը և այլք: Նա արդեն 14 տարեկանից սկսել էր փորձեր կատարել թույներով: Յանգը սովորաբար խաբում էր իր տարիքը և ասում, որ թույները իրեն անհրաժեշտ են քիմիայի դասերի ժամանակ կատարվող փորձերի համար: Նրա զոհերը ընտանիքի անդամներն էին ու ընկերները: Ընտանիքի բոլոր անդամները ունեին ստամոքսի շարունակական ցավեր, սրտխառնոց և փորլուծություն: 1962 թվականին Գրահամի մայրը մահացավ թունավորումից:

14 տարեկանում նա քիմիան ինքնուրույն ուսումնասիրել էր, ինչպես համալսարանը ավարտող ուսանողը: Հաճախ դառնում էր ինքն իր զոհը, սնվելով այն սննդով, որը ինքն արդեն թունավորել էր: Մի անգամ քիմիայի ուսուցիչը գտնում է Յանգի պահարանում թույներ, էսսեներ հայտնի թունաբանների մասին, ինչպես նաև մեռնող մարդկանց էսքիզներ: Ուսուցիչը միանգամից զանգում է ոստիկանություն: Յանգին տեղափոխում են պաշտպանված հիվանդանոց, բայց նա շարունակում է թունավորել հիվանդանոցի անձնակազմին: Նա այնքան գիտելիքներ ուներ, որ կարողանում էր նույնիսկ դափնու տերևներից ստանալ ցիանիդ: Մինչև 23 տարեկանը նա անցկացրեց բանտում, ապա ազատվեց, բայց մարդկանց թունավորելը շարունակելու պատճառով նորից ձերբակալվեց:

 

3. Ջեսսի Փոմրոյ

Նոյեմբերի 29, 1859թ. –սեպտեմբերի 29, 1932թ.

Jesse Pomeroy

«Ես երևի թե արել եմ դա»:

 

Ջեսսի Փոմրոյը ծնվել է 1959 թվականի նոյեմբերի 29-ին՝ Մասաչուսեթսում: Նա Մասաչուսեթսի պատմության մեջ համարվում է  ամենաերիտասարդ մարդասպանը:  Փոմրոյը 11 տարեկանից սկսեց այլ երեխաներին դաժան վերաբերվել: Նա փակի տակ էր պահում յոթ երեխաների՝ մերկացնում, կապում և տանջում էր նրանց դանակով կամ էլ քորոցներ էր խրում նրանց մաշկի մեջ: Ջեսսիին ձերբակալում են և ուղարկում ուղղիչ դպրոց, որտեղ նա պետք է մնար մինչև 25 տարեկանը, բայց 1,5 տարի  հետո ազատ է արձակվում լավ պահվածքի համար:

Երեք տարի անց նա կրկին չարագործ է դառնում՝ առևանգում և սպանում է 10 տարեկան մի աղջկա, մեղադրվում չորսամյա մի տղայի սպանության մեջ: Փոմրոյը դատապարտվել է ցմահ ազատազրկման և բնական մահով մահացել է 72 տարեկան հասակում՝ բանտում:

 

2. Ջոն Վենեյբլս և Ռոբերտ Թոմփսոն

Օգոստոսի 13, 1982թ., օգոստոսի 23, 1982թ.

Venables Thompson

«Բոլոր փոքր տղաները լավն են, քանի դեռ մեծահասակ չեն դարձել»  Ռոբերտ Թոմփսոն

Ջեյմս Բալգերի մայրը շատ կարճ ժամանակով իր տղային մենակ էր թողել մսի խանութում: Դա վերջին անգամն էր, որ նա կենդանի տեսավ իր որդուն:

Ջոնը և Ռոբերտը բաց էին թողնում դասերը, խանութներում հաճախորդների պայուսակներից անընդհատ իրեր էին գողանում: Մի օր նրանք ցանկացան այնպես անել, որ ինչ-որ մի փոքրիկ տղա կորչի և «պատահական» ընկնի ավտոմեքենայի տակ:

3 կմ ճանապարհի ընթացքում նրանք հարվածում են, բռնում և գլխիվայր գցում 10 տարեկան Ջեյմսին: Այս ամենը որոշ անցորդներ նկատում են, բայց կարծում էին, թե Ջեյմսը ուղղակի նրանց փոքր եղբայրն է: Ջոնը և Ռոբերտը Ջեյմսին տանում են երկաթգիծ, ներկ են լցնում ձախ աչքի մեջ, խփում քարերով և շպրտում նրան երկաթգծի վրա: Նրանք կարծում են, թե տղան արդեն մահացել է, և արնահոսող մարմինը թողնում են երկաթգծի վրա ընկած: Հետաքննությունը ցույց տվեց, որ տղան մահացել է մինչև գնացքը կհարվածեր իրեն:

 

1. Մերի Բելլ

Մայիսի 26, 1957թ

Tumblr L04Opfhhrt1Qztxibo1 250

«Մարդասպանը վատ մարդ չէ, միևնույն է, բոլորն էլ երբևէ մահանալու են»:

Մարտին Բրաունի խեղդվելուց հետո հայտնաբերվեց Բրիան Հուիի դիակը՝ մանուշակագույն մոլախոտերով ու խոտով ծածկված: Բրիան Հուիի մազերը կտրված էին, կոնքերի վրա կտրվածքներ կային և վնասված էին սեռական օրգանները: Բացի վնասվածքներից նրա փորի վրա գրված էր “M” տառը: Երեք տարեկան տղան տանջամահ էր եղել. Մերին օգտագործել էր մկրատներ նրան տանջելու համար:

Մերիի ընտանիքը պատասխանատու էր աղջկա այսպիսի պահվածքի համար: Աղջիկը կարծում էր, թե իր հայրը Բիլլի Բելլն է, ով սովորական մի հանցագործ էր և ձերբակալվել էր գողության համար, սակայն իրականում նրա կենսաբանական հայրը մինչ օրս անհայտ է: Մերին ասում էր, որ իր մայրը, ով անբարոյական էր, ստիպել էր իրեն 4 տարեկանում սեռական հարաբերությունների մեջ մտնել մոր այցելուների հետ: Մերին շատ երիտասարդ էր բանտի համար, վտանգավոր՝ հասարակության և անպատրաստ՝ արատավոր երեխաների հոգեբուժարանի համար, դրա համար դատից հետո նրան պահեցին փոքր տղա հանցագործների համար նախատեսված կառույցում: Հետաքննության ժամանակ աղջկա պատմությունը մայրը բազմիցս վաճառում էր մամուլին: Նա ընդամենը 11 տարեկան էր, ազատ արձակվեց 23 տարեկանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել