Կարեն Ավագյանի երեկվա իր ֆեյսբուքյան էջում գրած ստատուսը «թանկ» նստեց նրա վրա: Դա բավականին մեծ աղմուկ է բարձրացել և թերթերը նույնիսկ գրում են, որ ՀՀԿ-ականներից մեկը քաշել է Կարեն Ավագյանի ականջները...«Ինչի ասես, որ չի դիմում Աժ պատգամավոր Կարեն Ավագյանը` Սերժ Սարգսյանի «աչքը մտնելու» համար: Ամեն ինչում աշխատում է նմանակել Արմեն Աշոտյանին: Արդեն մի քանի տարի է` այդ «գործի» վրա է: Հայհոյում է այս կամ այն քաղաքական գործչին, ուզում է «շուստրի» գնահատականներ տալ, պիտակավորել այս կամ այն կուսակցությանը: Սակայն ինչ անում` գռեհիկ ու անմակարդակ է ստացվում: Ասում են` երեկ կուսակիցներից մեկը «ականջները քաշել է»` ասելով. «Հերիք է նմանակես Աշոտյանին, դու նրա ոչ կշիռն ունես, ոչ խելքը: Անտեղի քեզ մի ճղիր, մեկ է` նախարար չեն նշանակի»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: