Barometer.am-ը գրում է.
Այս դիմակը կօգնի դեմքին ավելի առոջ տեսք հաղորդել: Այն պատրաստելու համար հարկավոր է.
- 1 թ.գ. "Բադյագայի"(վաճառվում է դեղատներում, կապտուկները վերացնող միջոց է) չոր փոշի
- 2 թ.գ. սպիտակ կոսմետիկ կավ
- եռացրած ջուր
Երկու բաղադրիչներն առանձին-առանձին խառնել մի քիչ ջրով, այնուհետև երկու ստացված մասսաներն ավելացնել եռացրած ջրի մեջ: Պետք է թթվասերի խտությամբ մասսա ստացվի:
Երեկոյան քսել դեմքի մաքրված մաշկին, բացառությամբ աչքերի և շուրթերի շուրջը, և թողնել 15 րոպե:
Դիմակը մաքրելուց հետո դեմքը մերսել սառույցի կտորներով և խոնավեցնող քսուք քսել:
Դիմակը հարկավոր է օգտագործել շաբաթը մեկ անգամ:
4-6 անգամ անելուց հետո կզգաք արդյունքը:
Զգուշացում. դիմակը կարող է գրգռել չոր և զգայուն մաշկը, ինչպես նաև, դիմակն օգտագործելուց առաջ, հարկավոր է համոզվել, որ բաղադրիչները Ձեզ մոտ ալերգիա չեն առաջացնում:
Խորհուրդ է տրվում կիրառելուց առաջ խորհրդակցել մասնագետի հետ:
Նյութի աղբյուր՝ http://www.barometer.am/news/facts/20160602/18279/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել