Արցախյան պատերազմի վերջին թեժացման հետ կապված մի ոչ դուրեկան բան եմ նկատել:Չասեմ,բոլորը,բայց մեծամասնությունը խոսում,գրում,տեսանյութ են նկարում Արցախի հյուսիսարևելյան ուղղության մասին:Շատ քիչ նյութեր կան հարավարևելյան ուղղության մասին.կարծես մոռացված,անտեսված ուղղություն լինի,սակայն այնտեղ ևս քիչ չեն եղել հիշելու,գովելու արժանի գործեր: Սկսելու եմ խոսել իմ տպավորությունների և հիշողությունների մասին: Կպատմեմ մի դեպքի մասին,որը երբեք չի ջնջվի իմ հիշողությունից : Դեպքը տեղի ունեցավ Մեխակավանում(Ջաբրայիլ): Մարտ ամսին միջադեպ,էր տեղի ունեցել զորամասում և զինվորներից մի քանիսին տեղափոխել էին ՌՈ մեկուսարան`հետաքննությունից ելնելով:Տղաները հենց այն վաշտից էին,որը կորուստներ էր կրել,երբ հերոսաբար մարտնչել էր թուրք շների և վարձկանների դեմ:Նրանց հանդեպ մեկուսարանում վարվել էին մարդկային,ըստ օրենքի և խոսքս նրանց մեկուսարանում պահելու մասին չէ: Տղաները մեկուսարանում ապահով էին,այնտեղից նրանց սահման չէին տանելու: Տղաները ըմբոստացել էին մեկուսարանում,ասել էին , որ իրենց ընկերները թուրքին կոտորելով զոհվել էին,իսկ իրենք այնտեղ նստած են և ստիպեցին,որ իրենց բերեն զորամաս: Նրանց զորամաս գալը համընկավ այն օրերի հետ,որ տուն վերադառնալուց մի քանի օր առաջ,առողջական խնդիրների պատճառով իջեցրել էին ինձ դիրքերից: Պատիվ ունեցա տղաների հետ ծանոթանալու,շփվելու ,մտերմանալու:Ծայրահեղ համեստ,քաջ տղերք են:Երեք օր հրամանատարների հետ կռվում էին,որ իրենց չպահեն զորամասում,այլ`դիրքեր տանեն,իսկ հրամանատարությունը չէր ցանկանում շուտ տանել նրանց դիրքեր.նրանց հոգեբանական ճնշման չենթարկելու համար: Տղերքը ճնշվող չեն և իրենց ուզածին հասան`գնացին դիրքեր:Երբ,երկրորդ անգամ մեկնեցի մեր կամավոր ընկերներից իմացա,որ տղերքը իրենց առյուծավայել են պահել դիրքերում,իսկ ուրախությանս չափ չկար,երբ տեսա նրանց ողջ և առողջ,այնպիսի ջերմությամբ իրար դիմավորեցինք ասես հարյուր տարվա մտերիմներ լինեինք: Հ.Գ. Ռազմական էթիկայից ելնելով նրանց անունները և նկարները չեմ հրապարակում,բայց կգա ժամանակը,որ բոլորը նրանց դեմքով կիմանան,չնայած,որ համացանցում արդեն կա նրանց հետ տեսանյութ:Իմացեք հայեր,որ նման 18-20 տարեկան համեստ կորյուններ ունենք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: