Armfootball.com-ը գրում է.

Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իր գործակալ Մինո Ռայոլային հայտնել է, որ վերջինս գերմանական ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու բանակցությունների ընթացքում երկու պայման առաջ քաշի:

Ինչպես հաղորդում է Kicker-ը` Մխիթարյանը ցանկանում է, որ նոր պայմանագրում «կլաուսուլայի» մասին կետ ընդգրկվի, որը կակտիվացվի երկու դեպքում. եթե «Բորուսսիան» առաջարկ ստանա եվրոպական թոփ-ակումբից, կամ էլ եթե ակումբից հեռանա (կամ հեռացվի) թիմի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը:

Գերմանական WDR 2 ռադիոկայանի տեղեկություններով, այդ պայմանը դորտմունդյան ակումբի սրտով չէ: Բանն այն է, որ երբ 3 տարի առաջ «Բավարիան» «Բորուսսիայից» ձեռք բերեց Մարիո Գյոտցեին` ակտիվացնելով պայմանագրում առկա «կլաուսուլայի» կետը, դորտմունդյան ակումբի գլխավոր տնօրեն Հանս-Յոախիմ Վացկեն հայտարարեց, որ ապագայում «Բորուսսիայի» ոչ մի ֆուտբոլիստի պայմանագրում «կլաուսուլայի» կետ չի լինելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել