Սա 18-19-րդ դարերի մոտեցում է, երբ արևմուտքում կարծում էին, թե կա մեկ ունիվերսալ քաղաքակրթություն, որը և ըստ էության պետք է տարածվի բարբարոսների միջավայրում: Վերոհիշյալը թերևս գաղութային նվաճումների գաղափարական առաջնային հենքն էր:
Բայց ներկայումս եվրոպացիները հաշվի են առնում, որ բացի իրենց ունիվերսալ քաղաքակրթությունից, կան այլ քաղաքակրթական համակարգեր ևս՝ Իսլամական, Ուղղափառ (ռուսական), Չինական, Աֆրիկյան և այլն: Որոշ ուսումնասիրողներ անցած դարում քաղաքակրթություն էին համարում նույնիսկ Խորհրդային Միությունը:
Իսկ Հեռավոր Արևելքում վերջին տասնամյակներում արձանագրված տնտեսական թռիչքը մարդկանց գիտակցության մեջ արմատավորեց այն դրույթը, որ իրենց արժեքներն էլ Եվրոպականի պես ունիվերսալ են և կարող են ներդրվել յուրաքանչյուր միջավայրում:
Իսկ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո վիճակագրությունը փաստում է, որ ժողովրդավարական կարգեր հիմնականում հաստատվել են այն երկրներում, որտեղ ուժեղ են քրիստոնեական արժեքները, որոշ վերապահումներով այս օրինաչափությունից կարող ենք դուրս թողնել Լատինական Ամերիկան, որտեղ Արևմտյան քաղաքակրթությունից առանձին հանդես գալու միտումներ են նկատվում:
Թերևս այս թեմայի շուրջ երկար կարելի է խոսել, բայց ընդհնարուր առմամբ գրառման միտքն այն է, որ պետք չի աշխարհը վերստին բաժանել սև ու սպիտակի, քաղաքակրթվածների և բարբարոսների, դա արդեն վաղուց հնացած պատմական շրջափուլ է: Աշխարհը ավելի քան բազմագույն է՝ բաղկացած տարաբնույթ և տարասեռ միավորներից:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա վերջինս արևմտյան քաղաքակրթության մի մասնիկն է, իսկ հասարակության մեջ լայն տարածում ունեցող քրիստոնեական արժեքները, պետք է հիմք հանդիսանան ժողովրդավարական հասարակարգի կառուցման համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել