Բոլորին է հայտնի Արմենակ Ուրֆայանի անունը: Քաջարի զինվորը, ով զոհվեց հանուն հայրենիքի, իր հերոսական արարքով հավերժացավ հայոց պատմության էջերում: Արմենակ Ուրֆանյանի մայրը «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակից է:
Նաիրիտ գործարանի ներկա և նախկին աշխատակիցները լրագրողներին հայտնել են, որ եթե Արմենակ Ուրֆանյանին հերոսի կոչում չտան, իրենք պատրաստ են ոտքի կանգնել և թուլ չտալ՝ խեղաթյուրել իրականությունը: «Հավատացեք՝ Արմենակի համար բոլոր նաիրիտցիները ոտքի կկանգնեն: Նա մեր հերոսն է, թույլ չենք տա, որ նրա հերոսական արարքը նման կերպ փոխհատուցվի»,-ասել են նաիրիտցիները:
Արմենակի` հերոս լինելու փասը, ոչ ոք իրավունք էլ չունի անգամ քննարկման ենթարկել, բայց ինչ իմաստ ունի այսքան նյութականացնել իրավիճակը: Հերոսը կոչումը չեն գնում ու պահանջում. դա ժողովուրդն է տալիս: Հարգելով Արմենակի վառ հիշատակը` պետք է նման զավեշտալի քննարկումներ չառաջանան: Եթե հերոսի կոչում չեն տալիս, դա դեռ չի նշանակում, որ նսեմացնում են զոհվածների հիշատակը:
Կամ, առհասարակ, ինչ էնշանակում ոտքի կկանգնի Նաիրիտը: Չի կարելի նման պոպուլիզմով քննարկել հերոսների կոչումները...