Barometer.am-ը գրում է.
Մայիսի 15-ին, ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել 1991 թ. ծնված Սուրիկ Հ.-ն` "որովայնի թափանցող վերք, ստամոքսի վնասվածք» ախտորոշմամբ, 1994 թ. ծնված Լյուդվիգ Գ.-ն` "կրծքավանդակի աջ կեսի չթափանցող կույր վերք" ախտորոշմամբ և "կրծքավանդակի ձախ հատվածի թափանցող վերք" ախտորոշմամբ` 1992 թ. ծնված Սամվել Հովակիմյանը, ով հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է. տեղեկացնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
Նույն օրը ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ ժամը 23:55-ին "որովայնի շրջանում դանակահարված վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է դիմել 1991 թ. ծնված Էդգար Բ.-ն, այնուհետև հաղորդում է ստացվել, որ մայիսի 16-ին, ժամը 01.30-ին "գլխի պատռված, նստատեղի ծակած կտրած վերքեր" ախտորոշմամբ բուժօգնության է դիմել նաև 1986 թ. ծնված Արթուր Բ.-ն:
Պարզվել է, որ Էդգար Բ.-ն և Արթուր Բ.-ն մարմնական վնասվածքները ստացել են մայիսի 15-ին, ժամը 23-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղու ճամփեզրին գտնվող նախկին ավտոկայանի տարածքում, վիճաբանության ժամանակ, որին մասնակից են եղել նաև Սուրիկ Հ.-ն, Լյուդվիգ Գ.-ն, 1971 թ. ծնված Հովիկ Հ.-ն և Սամվել Հովակիմյանը:
Հովիկ Հ.-ն ստացել է աջ ազդրի կտրած վերք, սակայն հիվանդանոց չի դիմել:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն: