Armfootball.com-ը գրում է.

2013 թվականի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ազատ ոճային Դավիթ Սաֆարյանը կմասնակցի օլիմպիական խաղերին, հայտնում է ըմբշամարտի համաշխարհային միության (UWW)պաշտոնական կայքը:

Ապրիլ ամսին Սերբիայում կայացած ազատ ոճի ըմբշամարտի եվրոպական վարկանիշային մրցաշարում մինչև 65 կգ քաշային կարգում եզրափակիչ էին դուրս եկելՄոհամեդմուրադ Գաջիևը  (Լեհաստան) և Անդրեյ Կվյատկովսկին (Ուկրաինա): Երկու ըմբիշի մոտ հայտնաբերվել է միդրոնատ, ինչի հիման վրա  UWW-ն որոշում է կայացրել չեղյալ հայտարարել նրանց ցույց տված արդյունքները:

Նրանց փոխարեն ուղեգրերը բաժին է հասել Դավիթ Սաֆարյանին(Հայաստան) և Զուրաբի Յակուբուշվիլիին (Վրաստան):

Հիշեցնենք, որ Սաֆարյանը Սերբիայում կայացած մրցաշարում պարտվել էր Գաջիևին և զբաղեցրել էր երրորդ տեղը: Ավելացնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն արդեն ունի օլիմպիական խաղերի 4 ուղեգիր: Մինչ այդ ուղեգրեր էին նվաճել 57 կգ քաշային Գառնիկ Մնացականյանը, 97 կգ քաշային Գեորգի Կետոևը և 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել