Մի փորձեք քանդել միասնության դրական էներգետիկան :Կարծես հայտնվել են մութ ուժեր,որ փորձում են հարամել, քանդել, պառակտել:Չի ստացվելու:Ամեն ինչ անում են,որ սեպ խրեն Հայոց Բանակի երկու շերտերի՝ կանոնավոր հատվածի և աշխարհազորի միջև:Նախկինում պառակտիչները ամեն ինչ անում էին,որ Հայաստանցի-Ղարաբաղցի տարանջատում մտցնեն, իսկ հիմա սկսել են կանոնավոր -կամավոր բաժանումը մտցնել,բայց չի ստացվի:
Ինչ հերյուրանք ասես տարածում են, էլ, որ կամավորները զինվորի հացն են ուտում, էլ,որ կամավորները թալանում են գյուղերը, էլ, որ բախումներ են լինում կանոնավոր բանակի ու կամավորների միջև, էլ,որ զինվորները դժգոհում են կամավորների՝ ազատամարտիկների ժամանելուց, և այլ հիմար մտքեր: Այս ամենը, բնականաբար, անհասցե և անդեմ մեղադրանքների շարքից է:
Մարդկանց բացատրեք, որ դիրքերում, ինչքան էլ,որ ոմանք չուզենան, կատարյալ,անգամ զարմանալի միասնություն է զինվորների՝ ժամկետային և կամավորականների միջև,իրար հետ մի կտոր հաց են կիսում, իրար օգնում, իրար աջակցում, իրար հետ դիրքեր բարելավում, խրամատ փորում:
Երբ ասում եք,որ կամավորը զինվորի հացն է ուտում,ցույց եք տալիս,որ կամ անտեղյակ եք, կամ ՝ խառնակիչ: Լինի կամավոր, թե մոբիլիզացված, երբ ժամանում է զորամաս, դառնում է հրամանատարության ենթակա զինվոր, ինչպես,որ զորակոչված, պարտադիր ժամկետային զինծառայողը:Ոչ մի զինվոր կամ սպա նման հիմար միտք չի արտահայտի,եթե չեք տեսել դիրքերի դրական մթնոլորտը,ապա մի խոսեք,այնտեղ ոչ մի ժամկետային չի ասում,որ կամավորը իրենց զորամասի պահեստի սնունդն է ուտում,կամ ոչ մի կամավոր չի ասում մեզ ուղարկված սնունդն է ուտում ժամկետայինը: Մի խոսքով ի տարբերություն ոմանց,դիրքում կանգնած Հայոց զինուժում ՉԿԱ ԻՄ ՈՒ ՔՈՙ, ԿԱ ԿԱ ՄԵՆՔՙ, ԿԱ ՄԵՐ:
Հ.Գ.Հասկանում ենք,որ ԵԿՄ ականների և այլ կամավորականների ժամանումը Արցախ ոմանց սրտով չի,բայց հույսներդ կտրեք,որ Երկրապահին կզզվեցնեք և նրանք կլքեն Արցախը,իսկ զինվորների կարծիք իբրև,որ ներկայացնում եք, ասեմ, որ այնպես չէ, որ կանոնավոր բանակի զինվորները կարծում էին թուրքի հախից միայնակ չէին գա, բայց կամավորների գալուց ուրախ էին,մեկս մյուսով ոգևորվում ուժեղանում էինք: Դիրքերում չկա ԵՍ, ԻՄ, ԿԱ ՄԵՆՔՙ,ՄԵՐ՚՚՚......ՕՂ ԱՐԵՔ ՁԵՐ ԱԿԱՆՋԻՆ, ՈՉ ՀԱՐԳԵԼԻ ՊԱՌԱԿՏԻՉՆԵՐ: