Մեր իրականության մեջ արդեն իսկ ներծծվել է այն գաղափարը, որ գլյամուռիզմը եվրոպական արժեքների ամբողջություն է: Եվ քանի որ մեր հայ երիտասարդներն էլ նենց ոչինչ ուզում են զարգանալ, նրանք հետևում են այս գաղափարի իրականացմանը: Ի՞նչ են նրանք անում: Մեր հայ տղաների արտաքին կերպարանքի մեջ զգալի փոփոխություններ են նկատվել. հագնում են չափազանց նեղ տաբատներ, որոնց վերևի մասը ավարտվում է գոտկատեղ չհասած, պահում են «չոլկա», որն իրենից ներկայացնում է գրեթե ամբողջ դեմքը ծածկող խիտ մազափունջ, դնում են իրանց գլխից մեծ ակնոցներ, գլխից մեծ, երբեմն նաև փոքր, գլխարկներ, փողոցներում շրջում են նաուշնիգներով :ՃՃ ու էս ամենին գումարած խայտաբղետ չարոխները :Ճ Իսկ ի՞նչ են անում հայ աղջիկները. նրանց մի մասը հագնվում է արևմտաեվրոպական միջնադարին բնորոշ դիցուհիների նման :ՃՃ Մի մասն էլ արևմտաեվրոպական երկրների ժամանակակից երիտասարդության տղա ներկայացուցիչների նման :ՃՃ Չմանրանամ էլ :ՃՃ Հասկացաք ինձ :Ճ Ու ամենակարևորը` մեր գլյամուռիզմով տառապող ջահելներից, թերևս, ոչ ոք չի ցանկանում սովորել, կրթվել... Գոնե դա կլիներ մեղմացուցիչ հանգամանք :Ճ Մի խոսքով` դիմում եմ բոլոր երիտասարդներին, որոնք ինչ-որ չափով պատկանում են այս դասին. մի՛ ձգտեք նմանվել եվրոպացիներին, նրանք ունեն իրենց արժեքները, իրենց աշխարհայացքը: Եղեք Հայ: Իսկ թե ամեն դեպքում չեք ցանկանում հրաժարվել Եվրոպայից, ապա գոնե նրանից օրինակ վերցրեք սովորելու ու կրթվելու հարցերում... :)
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/x.gabrielyan/posts/282715805187248
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել