Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Ռուսական կողմի ակտվությունն ավելի քան կանխատեսելի էր և, ընդհանրապես, Ռուսաստանի արտաքին քաղաքականությունն է կանխատեսելի: Մոսկվան իրականացնում է այն, ինչ իրականացրել է արդեն մի քանի հարյուրամյակ, այն է՝ հաստատվել Բալթիկ և Սև ծովերի ափերին, լիակատար տիրապետություն հաստատել Արևելյան Եվրոպայում, Այսրկովկասում և դուրս գալ Մերձավոր Արևելք ու Միջերկրական ծովի առափնյա շրջանները:
Այդ կոնտեքստւմ.
1.Ղրիմի միացում։
2.Սիրիական պատերազմի մեջ ակտիվ դերակատարության ստանձնում։
3.Մոլդովայում հակաիշխանական սադրանքներ։
4.Ղարաբաղյան հակամարտության ակտիվացում։
5.Օրեր առաջ Բալթիկ ծովում ռուսական կործանիչներն օդում անհանգիստ շարժումներ են իրականացրել՝ ամերիկյան ռազմանավերի մերձակայքում:
Սրանք ռուսական կողմի խաղի կանոններն են, որոնք գործում են կայսության ձևավորումից ի վեր և շարունակվում են ընդհուպ մեր օրերը: