Արդեն շատ շուտով "Երևան" հեռուստաընկերության եթերում հեռարձակվող` "Օրը ցերեկով" հաղորդաշարի հաղորդավարուհի` Դինա Ակոպովնան հեռուստադիտողներին կողջունի նոր տաղավարից: Նոր եթերաշրջան, նոր տաղավարից: Ինչպես միշտ սպասվում են անակնկալներով լի եթերներ:
Աշխատելով ուղիղ եթերում, գիտակցում և գնահատում եմ հաղորդավարների կատարած աշխատանքի պատասխանատվությունը.. Ուղիղ եթերում աշխատող մարդը շատ հաճախ կարող է հայտվել անկանխատեսելի իրավիճակներում, իսկ այդ վիճակից կարողանալ ճիշտ դուրս գալը պահանջում է պրոֆեսսիոնալ մոտեցում, դա ես համարում եմ բանիմացության դրսևորում , որը հաճախ չենք տեսնում մեր եթերներում:
Ինչու խոսեցի այս մասին: Որովհետև Դինա Ակոպովնան վերջերս իր խելամիտ և ճիշտ պահվածքով ուղղակի հիացրեց ինձ: Վերջին եթերներց մեկի ժամանակ հայտնի մարդկանցից մեկը փորձում էր եթերից վարկաբեկել հաղորդավարուհուն, փորձելով առաջ բերել խիստ անձնական փաստեր, որոնք ըստ հավանականության չէին համապատասխանում իրականությանը:
Ուղղակի եթե հնարավորություն է ընձեռնվում մարդուն եթերից խոսելու և իր պլանների մասին հանդիսատեսին ծանոթացնելու, ապա դա ոչ մի դեպքում չպետք է վերածվի ընտանեկան հարցերի քննարկման թեմայի: Նշեմ, որ հաղորդավարուհին մի նախադասությամբ փոխեց թեման. ասելով, որ ինքը պատասխանատու չի հյուրերի պահվածքի և ոչ պատշաճ ցենիզմի համար:
Ինձ թվում է տվյալ պարագայում գեղեցկուհի Դինան մեղք չունի, որ իրեն հավանում են շատերը, բացի այդ ինչպես երևում է նրա պատճառով ոմանք պատրաստ են դավաճանել իրենց բարձրաշխարհիկ տիկնանց: Տեղյակ եմ, որ Դինա Ակոպովնան ամենին հասել է սեփական քրտինքով, առանց որևէ մեկի միջամտության և օգնության, ի տարբերություն շատ շատերի, ովքեր տառապում են աստղայինով... Հենց այս փաստի շնորհիվ էլ Ակոպովնան վայելում է հանդիսատեսի սերն ու հարգանքը:
Նյութի աղբյուր՝ http://www.argamblog.com/2012/03/blog-post_4362.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել