Քառօրյա ռազմական գործողությունների ժամանակ զոհված հայորդիների անուններն աստիճանաբար հրապարակելու գործընթացում երբեմն կարծիքներ եմ լսում, որ, իբր թե, բոլոր զոհերը ՀՀ-ից են՝ դրանից բխող կեղծ հետևություններով: Այս թյուր ու անբարոյական կարծիքի/պնդման վերաբերյալ կասեի հետևյալը՝
1. Պետք է ուշադիր նայել արդեն պաշտոնապես հրապարակված ցուցակները՝ թե՛ ՊԲ կայքում և թե՛ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջում (թարմացված տարբերակով): Դրանցում ներկայացված զոհերի մոտ մեկ երրորդը Արցախից են:
2. Հավանաբար զոհերի անունները ՀՀ լրատվամիջոցների կողմից ներկայացնելիս՝ զտվել է ցուցակը՝ թողնելով միայն կամ գլխավորապես ՀՀ բնակիչների անունները: Այլապես այդ տպավորությունը չպետք է առաջանար: Ուստի, կոչ եմ անում ԶԼՄ-ների ներկայացուցիչներին այս հարցում զգույշ լինել և ամբողջովին ներկայացնել ցանկը՝ Արցախի բնակիչների անունները ներառյալ:
3. Ով շահարկում է այս հարցը՝ հերթական անգամ փորձելով «ղարաբաղցիների» ու «հայաստանցիների» միջև սեպ խրել, ապա միանշանակ ջուր է լցնում թշնամու ջրաղացին: Նույնիսկ չեմ բացառում, որ այս զրույցները հրահրվել են ադրբեջանական գործակալների/ֆեյքերի կողմից: Դա, իմ կարծիքով, անբարոյականություն է. վե՛րջ տվեք խառնակչությանը:
Հ.Գ. Պետք է նաև հաշվի առնել, որ այս պահին ոչ մի պետական մարմին չի կարող զոհերի վերջնական ցանկ ներկայացնել:
Փա՛ռք հայոց հայրենիքի համար ընկած և չընկած բոլոր հերոսներին՝ անկախ բնակության վայրից և ազգությունից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artak.beglaryan/posts/1074758689229034
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել