Վաղուց արդեն անցել են այն ժամանակները, երբ մարդիկ ժամացույց էին կապում ժամն իմանալու համար: Ո՞ւմ է պետք ժամացույցը, եթե գրպանումդ կա հեռախոս: Ժամացույցն այլևս ճոխություն է, որը յուաքանչյուր տղամարդու իմիջի անբաժան մասն է կազմում: Արի ու տես ոմանք լավ ժամացույցի համար պատրաստ են միլիոնավոր դոլարներ վճարել: Ստորև ներկայացնում ենք ներկա պահին աշխարհի հինգ ամենաթանկարժեք ժամացույցները:
5. «Patek Philippe Sky Moon Tourbillion»
Այս գեղեցիկ ժամացույցի արժեքը 1.3 միլիոն ԱՄՆ դոլար է: Այն հանդիսանում է բոլոր ժամանակների ամենաբարդ կառուցվածն ունեցող գրպանի ժամացույցներից մեկը: Ժամացույցի վրա ներկայացվում է գիշերային երկինք: Այն առաջին երկկողմանի ձեռքի ժամացույցն է: Կազմված է 688 մասերից և ամեն տարի արտադրվում է միայն երկուսը, մեկը՝ պլատինե, մյուսը՝ ոսկե:
4. «Vacheron Constantin Tour de I’Ile»
Այս ժամացույցն արտադրվել է 2005 թվականին ի հիշատակ շվեյցարացի մի ժամագործի: Այն ամենաբարդ կազմությունն ունեցող երկկողմանի ժամացույցներից է: Այն կազմված է 834 մասից և մոտավորապես 10.000 ժամ է հարկավոր դրան վերջնական տեսքի բերելու համար: Ժամացույցը վաճառվել է 1.5 միլիոն դոլարով:
3. «Patek Philippe’s Platinum World Time»
2002 թվականին այս պլատինե «համաշխարհային ժամ» կոչվող ժամացույցի արժեքն էր 4 միլիոն ԱՄՆ դոլար: Այն ցույց է տալիս տեղական ժամանակն աշխարհի բոլոր 24 ժամային գոտիներում:
2. «Patek Philippe’s Super Complication»
Այս ոսկյա գրպանի ժամացույցը ստեղծվել է 1932 թվականին ամերիկացի բանկիր Հենրի Գրեյվսի համար: Չորս տարի է պահանջվել այն պատրաստելու համար: Այն կազմված է 900 մասից: 1999 թվականին վաճառվելով ակցիոնում 11 միլիոն ԱՄՆ դոլարով՝ այն դարձավ երբևէ վաճառված ամենաթանկարժեք ժամացույցը:
1. «201 Karat Chopard»
Այն հանդիսանում է երբևէ արտադրված ամենաթանկարժեք ժամացույցը: Ժամացույցի վրա կարելի է գտնել 201 կարատ ադամանդ՝ 15 կարատանոց վարդագույն ադամանդ, 12 կարատանոց կապույտ ադամանդ և 11 կարատանոց սպիտակ ադամանդ: Այս ադամանդների կողքին էլ դրված են 163 կարատանոց սպիտակ և դեղին ադամանդներ: Այն վաճառվել է 25 մլն ԱՄՆ դոլարով:
Եվս մի ժամացույց կա, որ ընդգրկված չէ հինգ ամենաթանկարժեք ժամացույցների ցուցակում, բայց չափազանց հետաքրքիր մոդել է՝ «Chopard Super Ice Cube»-ը: Այն վաճառվել է 1.1 ԱՄՆ դոլարով: Ամբողջությամբ ծածկված է 60 կարատանոց ադամանդով: Այսքանի հետ միասին այն նաև ջրակայուն է: