Տղերքը նոր թիրախ են գտել ու հիմա իրենց խղճուկ գոյությունը հիմնավորելու համար, հարձակվել են Նիկոլի վրա։ Ընդ որում, առանձնակի ջանասիրություն են ցուցաբերում հատկապես ՀԱԿ-ը ու Դաշնակցությունը։ Ինչ կեղտոտ հոդված ասես չեն գրում, հաճախորդացնում են Նիկոլին, իսկ առավել հաճախ՝ բացահայտ կլյաուզաներին են տալիս իրենց։
Տեսնես ինչի՞ց կլինի։ Տղերք, կարո՞ղ ա գալիք ընտրությունների համար եք տակներդ լցրել։ 5 տոկոսանոց ՀՅԴ-ն քաղաքական մարմնավաճառության հերթական դրվագից հետո դժվար թե 0,5 տոկոսի հավակնի, դե իսկ ՀԱԿ-ի պարագայում ասելիք էլ չկա, այս ողջ ընթացքում 200 մարդուց ավել չկարողացան ապահովել իրենց հանրահավաքներին, ուր մնաց թե 7 տոկոս ձայն հավաքեն։
Տղերքը զգում են իրենց ծոծրակներին Նիկոլի ու յուր կուսակցության շունչը և սարսռում են, որովհետև իրոք պատմական խայտառակություն կստացվի, եթե տարիներ շարունակ գլուխ արդուկելով զբաղվող այս երկու կուսակցությունները չանցնեն, իսկ Նիկոլինը անցնի․․․ Վենեքը կփրթեն տղերքը, որովհետև արդեն իրենք կդառնան «դալանում ծեծ ուտողի» կարգավիճակի կրողը: