ՀՀ-ում առաջիկա օրերին տեղի կունենան հերթական ՏԻՄ ընտրությունները. հատուկ ոգևորվածություն է նկատվում Հրազդանում, որտեղ պայքարն ընդանալու է գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Արամ Դանիելյանի և «Քաղաքացիական պայմանագիրը» ներկայացնող Սասուն Միքայելյանի միջև: Նախընտրական կամպանիայի գլխավոր ինդիկատորը Միքայլյանի նախընտրական շտաբը ղեկավարող Նիկոլ Փաշինյանն է, ով այս ընթացքում բավականին հատկանշական ու ակտիվ գործունեություն է ծավալել:
Հրազդանում ընթացող իրադարցություններից կարելի է առանձնացնել այսօր, Նիկոլի կողմից սոցցանցում կատարած հետևյալ գրառումը. «Ես Արամ Դանիելյանին անկեղծորեն առողջություն եմ մաղթում և մեծ հաջողություններ՝ նոր աշխատանքի փնտրտուքի գործում: Օդում կախված լուրերի համաձայն ապրիլի 17-ի ընտրություններից հետո նրան Կոտայքի մարզպետի տեղակալ կնշանակեն»:
Նիկոլայն ակնհայտ հաստատուն շեշտադրումից այնպիսի տպավորություն է ստացվում, որ պատկան մարմինները նրա հետ նախօորոք խորհրդակցել են և կանխավ իրազեկել հետընտրական կամպանիայից հետո Հրազդանի քաղաքապետի քաղաքական ճակատագրի մանրամասները:
Նույնիսկ յուրաքանչյուր հասարակ ՀՀ քաղաքացին կհասկանա, որ Նիկոլը պատվեր է կատարում և փորձում ընդդիմադիր դաշտում իր դիրքերն ամրապնդել՝ կատարելով «ոսկյա հաճախորդի» իր սուրբ պարտականությունը: Արդարության առաջ չմեղանչելու համար պետք է փաստենք, որ նա իր այդ դերը կատարում է փայլուն, գրեթե առանց կիքսերի:
Փաշինյանի լարվածությունն ընդհանուր առմամբ հասկանալի է, քանի որ պատգամավորի համար Հրազդանի ընտրությւոնները կարող են ունենալ ճակատագրական նշանակություն, և հօդս ցնդեցնել նրա` հեռուն գնացող պլանները:
Հայաստանյան ռեալ քաղաքական պատմությունը փաստել է մի «երկաթե կանոն», որը գրեթե չի խախտվում. թունդ ընդդիմադիր խաղացողից հաճախորդ կես քայլ է: