Ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ Facebook-ում վճարովի հաղորդագրությունները հասանելի են միայն ԱՄՆ-ի բնակիչների համար: Facebook սոցիալական կայքը իր օգտագործողներին հնարավորություն է տալու ուղարկել անձնական հաղորդագրություն Ցուկերբերգին 100 ԱՄՆ դոլարի դիմաց. սա հայտնել է mashable.com կայքը: Թեստավորման ժամանակ Facebook սոցցանցը գանձում է ընդամենը 1 ԱՄՆ դոլար, սակայն Ցուկերբերգի համար բացառություն է արվել: Հնարավոր է ապագայում սոցցանցը նաև հնարավորություն ստեղծի բարձր ռեյթինգ ունեցող և ճանաչված մարդկանց ուղարկել հաղորդագրություններ որոշ գումարի դիմաց:
Նյութի աղբյուր՝ http://vard-blog.blogspot.com/2013/01/facebook-100.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել